Страницы

Показаны сообщения с ярлыком Литература. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Литература. Показать все сообщения

вторник, 3 мая 2016 г.

Ասույթներ Համո Սահյանի մասին

Համո Սահյանի պոեզիան շարունակում է սնել ընթերցողներին,ապաքինում է նրանց վիրավոր քայքայված նյարդներն ու հոգիները...
                                                                               Ռազմիկ Դավոյան
Բախտավոր բանաստեղծ  է Հ. Սահյանը. ընթերցողի սիրտըբաց է եղել  նրա  առջև,  նրան սիրում  են  անդավաճան...  Ասմունքողների  սիրած  բանաստեղծն է ...  Ինձ  համար  գաղտնիք  է  մնում,  թե  Հ.  Սահյանն ինչպես  է  կարողանում  հասարակ խոսակցության  լեզվով  բարդ ու խորունկ  մտքեր  բյուրեղացնել...  Ինչպես  է կարողանում «մաշված»  բառերին  առաջին գործածության  թարմություն հաղորդել:  Ինչպես է բառերի  վրա դնում իմաստային  մեծ  բեռ,  և  բառերը...  թեթև  ու  վստահ  տանում են  իրենց բեռը...  Խոսքի վարպետը գիտե իր  գործը ... Հ.  Սահյանը նման էր  իր  պոեզիային,  ինչպես իր  պոեզիան  իրեն...
                                                                                        Լևոն  Հախվերդյան

Մաթևոսյանը Համո Սահյանի մասին

ԵՐԵՐՈՒՆ, ԲԱՅՑ ԱՆՇԵՂ ԸՆԹԱՑՔ
Ինձ համար դյուրին էր ասել. «Համո Սահյանը ճիշտ մարդ էր, իր կռվի ժամին կռվեց, խաղի ժամին խաղաց ու խայտաց, խոստովանանքի իր պահը՝ որ դիմագիծ է պարգեւում ճշմարիտ գրականությանը՝ բավական երկարատև էր, և հեռանալու ժամին հեռացավ». և հավելել արդար խղճով՝ «Եվ իր բոլոր պահերին գեղեցիկ էր, մերայինների մեջ թերևս ամենավայելուչը, քանի որ երբեք չմտավ իրեն չվերապահված սրահներ և այդպիսով իրեն անակնկալների չբերեց»: Կարող էի ասել. արժանավորների մեջ այդ արժանավորին մի կողմ քաշել այս փլուզման մեղավորների ստվար զանգվածից ու արդարանալ` «ինքն անպարտ է, մենք անպարտ ենք»։

Մեծերը Հրանտ Մաթևոսյանի մասին

Սամվել Մկրտչյան «Ինքը»

«ԳԻՏԵ՞Ս ԻՆՉ, ԿՅԱՆՔ Է՝ ԵՎ ՄԻ ԱԿՆԿԱԼԻՐ ԱՆՓՈԹՈՐԻԿ ԾՈՎ. ԵՎ
ԵԹԵ ԽՈՐՏԱԿՎՈՒՄ ԵՍ՝ ՄԵՂՔԸ ՔՈՆՆ Է ԵՎ
ՈՉ ԹԵ ՓՈԹՈՐԻԿԻՆԸ, ՔԱՆԻ ՈՐ ՓՈԹՈՐԻԿԸ ԾՈՎՆ Է:
Ո՞ՒՐ Է ԽԱՐԻՍԽԴ: ԽԱՐԻ՛ՍԽԴ»:
«ՄԵԾԱՄՈՐ»
Վերջին շաբաթներն էին, ու մենք համարյա գիտեինք, որ նա իր երկրավոր կյանքի վերջին ծեսն է ծրագրել՝ հրաժեշտ տալու ծառին ու խոտին, քարին ու ջրին, որոնց ծննդաբանությունը կարող էր անել եւ ձեւակերպել նրանց միստիկական ապրելակերպը: Բնության մեջ նա դառնում էր Ինքը.

Հայոց լեզու թեստ 8------2015

Հայոց լեզու թեստ 5------2015

вторник, 5 апреля 2016 г.

Ես կկարոտեմ բոլորին, իմ հարազատ ու լավ դպրոց...



Ահա իմ հերթն էլ եկավ: Ավարտում եմ դպրոցը՝ թողնելով հուշեր իմ և ձեր մեջ:

Ես «հին Սեբաստացի» եմ. 8 տարի է, ինչ սովորում եմ կրթահամալիրում:  Այստեղ ես ձեռք բերեցի լավ ընկերներ ու հայտնվեցի մի այնպիսի հրաշալի միջավայրում, որտեղ ամեն բանից ստացա ոգեշնչում իմ ապագա աշխատանքների և ձեռքբերումների  համար: 

Բոլորս այնքան տարված ենք քննություններով ու համալսարաններով, որ մոռանում ենք վայելել մեր վերջին դպրոցական օրերը: Ես վստահ եմ, որ այս դպրոցում լիովին կատարելագործել եմ իմ հմտությունները:



Այս դպրոցը փոխեց իմ բնավորությունը, մտածելակերպը: Հասկացա, թե ինչպիսի զգացողություն է լինել սեփական նկարների ցուցահանդեսին: Շուտով կավարտեմ և շատ կկարոտեմ ընկերներիս:

 Դժվար է գիտակցել, որ կյանքիս այս փուլն ավարտվում է, սակայն պետք է հասկանալ, որ այդ ավարտը մի նոր պատմության սկիզբ է դառնալու:Ավարտելուց հետո յուրաքանչյուրին սպասվում է նոր ուղի: Ամեն մեկը կյանքում կգտնի իր տեղը և կապրի յուրովի: Որտեղ էլ որ լինեմ,երբեք չեմ մոռանա իմ դպրոցի ջերմ մթնոլորտը և իմ սիրելի ուսուցիչներին:

Մեծ հպարտությամբ և ճակատս բաց, բոլորին ասում եմ և կասեմ, որ Սեբաստացի եմ:

Այսօր, երբ հետադարձ հայացք եմ գցում վերջին  տարիների  իմ անցած կրթական ուղուն, տեսնում եմ ինձ համար մի շարք շոշափելի ձեռքբերումներ, որոնց ուզում եմ սիրով անդրադառնալ:

понедельник, 14 марта 2016 г.

Արևելահայ գրականությունը 20-րդ դարի սկզբին.

Նար-Դոս

Նար-ԴոսՆար-Դոսը (Միքայել Հովհաննիսյան) ծնվել է 1867 թ. Թիֆլիսում: Նրա հայրր մանր առևտրական էր և նյութական մեծ հնարավորություններ չուներ՝ որդուն բարձր կրթություն տալու համար: Մանուկ Միքայելը սկզբնական կրթությունն ստացել է Հավլաբար թաղի Սուրբ Կարապետ վանքի դպրոցում: Ցարի հրամանով փակվում են հայկական դպրոցները, և նա ուսումր շարունակում է ռուսական երկդասյա դպրոցում, այնուհետև՝ Քութայիսի ուսուցչական սեմինարիայում, որը չի ավարտում՝ միջոցներ չունենալու պատճառով: Վերադառնալով ծննդավայր՝ րնդունվում է արհեստագործական ուսումնարան, միակ տեղը, ուր սովորելն անվճար էր: Այստեղ նա ծանոթանում և մտերմանում է հետագայում անվանի բանաստեղծ Ալեքսանդր Ծատուրյանի հետ, որին բաժին էր ընկել նույն ճակատագիրը. երկուսն էլ ամբողջովին նվիրված էին գրականությանը, բայց ստիպված էին ապրել իրենց հոգուն խորթ միջավայրում: Այսքանով էլ ավարտվում է ապագա գրողի ուսումնառությունը:

воскресенье, 6 марта 2016 г.

19-րդ դարի պոեզիան

1850-1860-ական թվականներին հայ գրականության առաջատար ժանրը պոեզիան էր։ Քնարերգությունը, ազատագրվելով կլասիցիզմի կանոնականությունից, հարստացել է բնության, սիրո, կարոտի մոտիվներով։ Քնարական խոհերի առանցքում հայրենիքն է՝ որպես հոգևոր արժեքների լինելիության սկիզբ։ 
Պետրոս Դուրյան[խմբագրել | խմբագրել կոդը]
Ներքաղաքական ռեակցիայի ուժեղացումը Թուրքիայում սուր տագնապներ է առաջացրել Պետրոս Դուրյանի պոեզիայում։ Բանաստեղծը հայ ժողովրդի փրկության ելքը համարել է լուսավորությունն ու միաբանությունը, կոչ է արել ինքնապաշտպանության («Նոր սև օրեր»)։ Դուրյանը հայ նոր քնարերգության առաջին մեծ սիրերգակն է. ռոմանտիկորեն չափազանցված, բայց զգացմունքի ողջ խորությամբ արտահայտել է անհատի հոգևոր ներաշխարհը, ապրումները («Պետք է մեռնիլ», «Սիրել», «Դրժել», «Լճակ», «Հծծյունք», «Նե», «Ներա հետ» և այլն ), տառապող մարդու բողոքը («Տրտունջը»)։ Դուրյանի ժառանգության անքակտելի մասն են ռոմանտիկական դրամաները («Վարդ եւ Շուշան կամ Հովիւք Մասեաց», 1867, «Սեւ հողեր կամ Յետին գիշեր Արարատեան», 1868, «Արտաշես Աշխարակալ», 1869, «Թատրոն կամ Թշուառներ», 1871, և այլն)։

Միքայել Նալբանդյան[խմբագրել | խմբագրել կոդը]
Իր ապրած դարաշրջանի ողջ հոգևոր փորձն ընդհանրացրել է Միքայել Նալբանդյանը։ Նա թողել է հարուստ գրական ժառանգություն (պոեզիա, արձակ, գրաքննադատական, հրապարակախոսական, պատմագիտական, փիլիսոփայական, լեզվաբանական, մանկավարժական, բանասիրական աշխատություններ)։ Նալբանդյանի պոեզիային բնորոշ են փիլիսոփայական խոհականությունը, հայրենասիրությունը, ազատասիրությունը, անցավորի ու հավերժականի տիեզրական սկզբի որոնումը, ներանձնական խոհերը («Լուսին», «Վազող ջրին», «Կյանք», «Մտածողություն», «ճշմարտություն», «Ապոլլոնին», «Իտալացի աղջկա երգը», «Ազատություն», «Մանկության օրեր» և այլն)։ Սզգային վեպի ձևավորման ասպարեզում նշանակալի է Նալբանդյանի դերը. «Մինին՝ խօսք, միւսին՝ հարսն» (1858) վիպակը և «Մեռելահարցուկ» (1859) վեպը հայ ռեալիստական արձակի առաջին գործերից են։ Հրապարակախոսության և գեղարվեստական ոճերի միասնություն է «Յիշատակարան Կոմս էմմանուէլի օրագրական թերթերից» (1858-1860) երկը, որտեղ արտացոլվել են ժամանակի հայ հասարակական կյանքին բնորոշ իրադարձությունները։ «Յաղագս հայկական մատենագրութեան ճառ» (1854-1855), «Յառաջաբան Թափառական հրեայի» (1857) , «Հանդես նոր հայախօսութեան» (1858) , «Կրիտիկա Սօս եւ Վարդիթերի» (1863-1864) ու բազմաթիվ այլ հոդվածներով և ուսումնասիրություններով Նալբանդյանը հայ գրաքննադատության հիմքն է դրել։ Բացառիկ է նրա ավանդը հայ հրապարակախոսության ձևավորման և զարգացման մեջ («Երկու տող», 1861, «Երկրագործութիւնը որպես ուղիղ ճանապարհ», 1862, «Հեգելը եւ նորա ժամանակը»,1863, հրատարակվել է՝ 1902)։

Ռեալիզմը հայ գրականության մեջ 19-րդ դարում

1850-1860-ական թվականների հայ գրականությանը հատկանշվել է 2 գլխավոր ուղղությունների՝ ռոմանտիզմի ևռեալիզմի զուգահեռ գոյությամբ, որոնք ել ընդլայնել են գրականության արտահայտչամիջոցները։ Գեղարվեստական նվաճումներից էր վեպի ծնունդը։
Հայ ռեալիզմի վառ ներկայացուցիչներից մեկը Հակոբ Պարոնյանն էր։ Պարոնյանը թեմաների մեծամասնությունն ընտրում էր Ստամբուլի բուրժուական կյանքից. ժողովրդի հանդեպ նրա սերը աղաների մտածելակերպի և և նրանց ներկայացնող ազդեցիկ անձանց դեմ խիստ հարձակումների առիթ է դարձել:Պարոնյանը տանել չէր կարողանում անիրավությունը և դասակարգային իշխանություը, այս պատճառով թե մասնագիտական և թե անձնական կյանքում ենթարկվելով էր ճնշումների, ուժասպառ եղավ: Պարոնյանը լեզվի պարզեցման ուղղությամբ մեծ աշխատանք կատարեց. նա ժողովրդին հասկանալի լեզվի օգտագործման ջատագովներից է եղել, հայերենից բացի` պատմվածքներ է գրել նաև օսմաներեն կամ օսմաներեն-հայերեն խառը լեզվով:Առաջին ստեղծագործությունը «Երկու տիրոջ ծառան» է, որը, սակայն, չի հրապարակվել:
Պարոնյանը, հարուստներին նվաստացնելով, դիմակները հանելով, նրանց դրել է ծիծաղելի վիճակում: «Պտույտ մը Պոլսո թաղերուն մեջ» ստեղձծագործության մեջ պատմում է Ստամբուլի մեծ ու փոքր երեսունչորս թաղամասերի համայնքի կյանքի մասին, քննադատում է տղամարդկանց, մասնագիտությունները, ռաքի խմելու ձևը, կանանց, մոդայամոլությունը, նուրբ քննադատություններով ներկայացնում է բամբասանքները, փողոցների կարգ ու կանոնը, ըստ թաղամասերի ժողովրդի ունեցվածքի մակարդակը, կրոնավորներին, դպրոցները, եկեղեցիները, առևտրականները, ձկնորսներին, գինետները, զվարճանքի վայրերը, շոգենավերը և այլն:

Շիրվանզադե

Ալեքսանդր  Շիրվանզադեի ստեղծագործությունը հայ ռեալիստական գրականության բարձր նվաճումներից է , այն նոր շրջան է սկզբնավորել հայ գեղարվեստական մտածողության, մասնավորապես հոգեբանական արձակի և դրամատուրգիայի պատմության մեջ : Շիրվանզադեն մեծ հոգեբան է , իր լավագույն երկերում, այդ թվում նաև <<Արսեն Դիմաքսյան>> և <<Կրակ>> տեղծագործություններում քննել է մարդկային ողբերգության պատճառներն ու ակունքները, տեսել հոգեբանական բարդ երևույթների արտաքին ազդեցությունը , սոցիալական հիմքերը: Շիրվանզադեն օժտված էր  հասարակական կյանքը ամբողջությամբ պատկերելու ձիրքով :
Շիրվանզադեն հաղթահարեց Րաֆֆու, Պատկանյանի, Պռոշյանի գրքերում հանդիպող ռոմանտիկական պայմանականությունը :  Նա իրական կյանքն էր պատկերում իր արատներով , վարք ու բարքով : <<Արտիստը >> , << Կրակ >> , <<Արամբի>> , <<Արսեն Դիմաքսյան >>  և այլ գործերում ատելության հետ մեկտեղ  ընթերցողին փոխանցում է հույզեր , մարդկային բարդ ապրումներ , որտեղ տիրապետող է դառնում  լավին ձգտելու ցանկությունը : Շիրվանզադեի ռեալիստական արվեստը աչքի է ընկնում հենց նրանով , որ ներթափանցում է արտացոլվող կյանքը դատապարտում , ցույց տալիս թերությունները , մարդկային ոգու փոքրությունը , գրողը ցանկանում է այդ կյանքը տանել դեպի իդեալականացման : Շիրվանզադեի արվեստը ձգտում է գեղեցիկին , գեղեցիկի միջոցով փորձում է հաղթահարել ներկա կյանքի տգեղությունն ու ճղճիմությունը :
Շիրվանզադեի ռեալիզմի բնույթը , նրա էական հատկանիշը բացասական երևույթների քննադատության մեջ է : Օրինակ , հայ գավառական իրականությունը նրա մոտ դուրս է բերված որպես մի անծայրածիր խավարի մի իշխանություն : Հեղինակի մոտ քննադատական ռեալիզմը ըստ էության սոցիալական հիմքեր ունի : Ինչպես նկատել է Մ. Գորկին , թե փոքր տաղանդներն են փառաբանել բուրժուազիային , իսկ մեծերը միայն քննադատել են : Շիրվանզադեն գտնվում է մեծերի շարքում :
Շիրվանզադեն իր ստեղծագործությունների մեջ պատկերում է հայ իրականությունը , որքան էլ հայ կյանքը և գրականությունը առաջ գնալու լիներ , այնուամենայնիվ մեծ դեր են ունեցել նաև Շիրվանզադեի այնպիսի գլուխգործոսները , ինչպես , օրինակ <<Քաոս>> վեպը  , << Պատվի համար >> դրաման : Նշանավոր գործեր են նաև <<Նամուս >> վեպը և  <<Արտիստը>> :
Շիրվանզադեն հասնում է ռեալիստական արվեստի խոր ըմբռման , որը նրան բարձրացնում է իր ժամանակի գրական մեծությունների և առաջավոր մտածողների շարքը : Նա գտավ այն նոր խոսքը , որ ճշմարիտ տաղանդի ու ստեղծագործության պայմանն է : Նա բացեց բոլորովին նոր , ընթերցողի համար անհայտ աշխարհ , ստեղծեց դարաշրջանի մի նոր պատկեր : Որքան մեծ է արվեստագետը , այնքան մեծ է նրա ընդգրկումների շրջանը , այնքան ավելի լայն ու խորն է վերցնում իր ժամանակի կյանքը : Հենց այս իմաստով Շիրվանզադեն մեծություն է հայ և անդրկովկասյան ժողովուրդների գրականության մեջ :  Նա դուրս գալով հայկական կյանքի սահմանից, ընդհանրապես անդրկովկասյան կյանքի նորագույն դարաշրջանը է նկարագրել: Շիրվանզադեն տեսնում է նոր հասարակության բոլոր կողմերը , համեմատելով հին կենսաձև նորի հետ : Նա չէր կարող չհիշել ֆեոդալական անցյալը և չէր կարող  չտեսնել կյանքի որոշակի առաջընթացը : Բայց Շիրվանզադեի ռեալիզմի կարևորագույն հատկանիշն այն է , որ նա կարողանում է տեսնել նաև նոր հասարակության արատները : Հեռու մնալով անցյալի մեծարման պատրանքից , ավելի ճիշտ ` դատապարտելով հետամնաց անցյալը ՝ գրողը իդեալներ չի փնտրում ներկայի մեջ : Ներկան  նրա մեջ  առաջացնում է խոր դժգոհություն ու անբավականություն : Ժխտելով անցյալը՝ նա  բացասական դիրք է ընդունում նաև ներկայի նկատմամբ : Դրական շատ բաներ տեսնելով մեծ քաղաքներում , այնտեղ որոնելով իր սիրած հերոսներին ` աշխատանքի մարդկանց , ժողովրդին նվիրված մտավորականներին , կապիտալիզմի զոհերին , Շիրվանզադեն քննադատական դիրք է բռնում նորագույնճակատագրի հարցերը : Գրողը մարդկային կյանքի ողբերգությունը և հոգեբանական երևույթները բացատրում է շրջապատող կյանքի փաստերով , հասարակական և սոցիալական միջավայրով : Մեծ դարաշրջանը պատկերելիս Շիրվանզադեն հիմք է ընդունել տիպական արվեստը , այսինքն` իրականության տված փաստերի գեղարվեստական ընդհանրացումը : Բազմաթիվ խավերի ու շրջանների , ազգերի ու դասակարգերի նկարագիրը, նրա երկերում հանդես են գալիս խոր հոգեբանությամբ : Նա կատարելության հասցրեց հոգեբանական-սոցիալական վեպը , հաղթահարելով նախորդ շրջանի հայ արձակի զարգացման դժվարությունները :  Նա գրում է հստակ և տեսանելի , առանց ավելորդության ու պաճուճանքի , պարզ , բայց  ոչ պարզունակ , ճշգրիտ , բայց ոչ չոր , նրա ոճին բնորոշ է չափի արտակարգ զգացումը : Նա շատ հարցեր է առաջ քաշել , կյանքի շատ հարցեր է երևան հանել : Մեծ քաղաքում նա ականատես է եղել շատ երևույթների , որոնք ուղղակի կամ անուղղակի բացահայտում են կյանքի հակասությունները , նկարագրել է բուրժուական իրականության սոցիալական-բարոյական ախտերը՝ մի դեպքում հիմք ունենալով ընտանեկան հարաբերությունները , մի այլ դեպքում հասարակական հարաբերությունները : Մի դեպքում նրա հերոսն ընտանեկան հարկի տակ տառապող կինն է , մի այլ դեպքում` ծանր ողբերգություն ապրող դեմոկրատ ինտելիգենտը : Շիրվանզադեն ձգտում է ցույց տալ այն պայմանները , որոնցից սկիզբ է առնում ողբերգությունը : Նա մեծ ուշադրություն է դարձրել նաև մտավորականությանը , այն ներկայացնելով ընդհանուր կյանքի ու սոցիալական հարաբերությունների մի կողմը :  Ռեալիզմն իր բովանդակությամբ շատ ավելի համապարփակ է , միշտ էլ ունեցել է սոցիալական բովանդակություն և այն կապված է իրականության արտացոլման հետ : Շիրվանզադեն միշտ ձգտել է արտացոլել դարաշրջանի աչքի ընկնող  հակասությունները : Նա առանձնակի ուշադրություն է դարձրել մտավորականության և հասարակության խնդիրներին :
Շիրվանզադեի ստեղծագործությունները մեծ ազդեցություն են թողել հայ գրականության վրա : Նա մեծ ուսուցիչ է տիպեր ու կոնֆլիկտներ ստեղծելու ՝ կյանքը իր բոլոր կողմերով նկարագրելու արվեստով և չափի զգացումով :

Րաֆֆի

Raffi (poet).jpgՐաֆֆի (Հակոբ Մելիք-Հակոբյան, 1835, գ. Փայաջուկ, Սալմաստի գավառ, Պարսկաստան - Ապրիլի 25, 1888,Թիֆլիս), հայ գրող, հրապարակախոս, հասարակական գործիչ։




Կենսագրություն

Րաֆֆին ծնվել է հարուստ ազնվականի ընտանիքում Սալմաստ գավառի Փայաջուկ գյուղում։ Նախնական կրթություն ստացել է տեղի ծխական ուսումնարանում։ Հայրը՝ Մելիք Միրզան, 13 զավակների հայր էր։ 1847թ-ին մեկնել է Թիֆլիս, ուսանել Կարապետ Բելախյանցի դպրոցում։

Մուրացան

Muratsan.jpgՄուրացան (իսկականը՝ Գրիգոր Տեր–Հովհաննիսյան, 1854, դեկտեմբերի 1, Շուշի - 1908, օգոստոսի 30, Թիֆլիս), հայ արձակագիր։
Նախնական կրթաթյանն ստացել է մասնավոր դպրոցներում, այնահետև ուսումը շարանակել Շաշիի թեմականում, որն ավարտել է 1873-ին։ Մեկ տարի կատարելագործել է ֆրանսերենի իմացաթյունը, երկու տարի հայոց լեզու և պատմաթյան ավանդել մանկավարժ Խորեն Ստեփանեի դպրոցում։ 1877-ին շրջագայել է Արցախի ու Սյունիքի պատմական հիշարժան վայրերում, ուսումնասիրել հին հիշատակարաններ, այնուհետե գրել «Հասան-Ջալալյան ազգի համստոտ տոհմագրությունը» երկը («Փորձ», 1880, թիվ 5)։ 1878-ին Մուրացանը մեկնել է Թիֆլիս։ Սովորելով հաշվապահաթյան՝ աշխատանքի է անցել առևտրական տներից մեկում, որտեղ և մնացել է մինչե կյանքի վերջը։ Մուրացանի երկերը լույս են տեսել ազգային պահպանողական կամ սրան հարող հանդեսներամ ու թերթերում՝ «Մեղու Հայաստանի», «Նոր դար», «Արձագանք», «Թատրոն», «Լումա»։

Խաչատուր Աբովյան

Խաչատուր Ավետիքի Աբովյան (1809, հոկտեմբերի 15 - անհետացել է` 1848, ապրիլի 14), հայ մեծ լուսավորիչ, գրող, մանկավարժ, բանագետ-ազգագրագետ, հայագետ, հայ նոր գրականության ու մանկավարժության հիմնադիր:

Ծնվել է հոկտեմբերի 15-ին, Քանաքեռ գյուղում (այժմ Երևանի կազմում): Նախնական կրթությունն ստացել է Էջմիածնի վանական դպրոցում (1819-1822), ապա 1824-1826-ին սովորել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում, որտեղ աշակերտել է Պ. Ղարադաղցուն, Հարություն Ալամդարյանին:
Խաչատուր Աբովյան.jpeg1827-1828-ին ուսուցչություն է արել Հաղպատի և Սանահինի վանական դպրոցներում, 1829-1930-ին Էջմիածնում եղել է կաթողիկոսի և սինոդի թարգմանիչ ու քարտուղար: 1829-ի հոկտեմբերի 9-ին Դորպատի (այժմ` Տարտու) համալսարանի պրոֆեսոր Ֆ. Պարրոտի արշավախմբի հետ Աբովյանը բարձրացել է Արարատ լեռան գագաթը և այդ «սրբապղծության» համար հալածվել հոգևորականների կողմից: Պարրոտի աջակցությամբ, 1830-1835-ին (պետական թոշակով) ուսանելել է Դորպատի համալսարանում, հատուկ ծրագրով պատրաստվել ուսուցչական գործունեության: Ուսումնասիրել է բնական և հասարակական գիտություններ, լեզուներ (գերմաներեն, ֆրանսերեն, անգլերեն, լատիներեն), եվրոպական գրականություն, փիլիսոփայություն, երաժշտություն, արհեստներ: 1837-1943-ին աշխատել է Թիֆլիսում իբրև գավառական դպրոցի տեսուչ: Նույնպիսի պաշտոնով 1843-ին աշխատել է Երևանում: 1848-ի մարտին նշանակվել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցի տեսուչ: 1848-ի ապրիլի 2 (14)-ին անհայտացել է: Աբովյանի վախճանի հանգամանքները վերջնականապես պարզված չեն:

Ռոմանտիզմ

Ռոմանտիզմը (վիպապաշտություն) մշակութային ուղղություն է, որը հայտնվել էր Եվրոպայում 18-րդ դարի վերջին և իր ծաղկմանն էր հասել 19-րդ դարի ընթացքում։ Այդ ժամանակաշրջանում կերպասրվեստի ու գրականության ներկայացուցիչները իրենց ստեղծագործություններում ցանկանում էին ընդգծել և ցույց տալ իդեալականը, որը հակադրվում էր իրական վիճակին։ Այս ժանրում ստեղծագործել են աշխարհահռչակ արձակագիրներ և բանաստեղծներ, ինչպիսիք են Յոհան Վոլֆգանգ Գյոթեն (Գերմանիա), Ջորջ Գորդոն Բայրոնը (Անգլիա), Ալեքսանդր Դյուման (Ֆրանսիա), Ալեքսանդր Պուշկինը (Ռուսաստան), Էդգար Ալլան Պոն (ԱՄՆ) և շատ ուրիշներ։ Երաժշտության մեջ մեծ հռչակ ձեռք բերեցին Ֆերենց Լիստը (Հունգարիա), Ֆելիքս Մենդելսոնը (Գերմանիա), Ջուզեպպե Վերդին (Իտալիա), Ֆրեդերիկ Շոպենը(Լեհաստան), ինչպես նաև՝ գեղանկարիչ Էժեն Դելակրուան (Ֆրանսիա), ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկին (Ռուսաստան), նկարիչ Ֆրանցիսկո Գոյան (Իսպանիա) և ուրիշներ։ Ռոմանտիզմը շարունակել է զարգանալ նաև 20-րդ դարի սկզբին, սակայն դեռ 19-րդ դարի սկզբից առաջատարի իր դերը զիջել է ռեալիզմին։

Ռոմանտիզմը գրականության մեջ

Ռոմանտիկները անհատի դրսևորումներով են որոշում թեմաները։ Ռոմանտիկների հերոսը գաղափարատիպ է։ Ռոմանտիզմը լինում է առաջադիմական ևհետադիմական։
Ռոմանտիզմի հետևորդները դժգոհ են ներկայից և հայացք են նետում դեպի ապագա։ Իսկ հետադիմականները հայացք են նետում անցյալ։
Համաշխարհային գրականության մեջ ռոմանտիզմի ներկայացուցիչներից են՝ Ջորջ Բայրոնը, Վիկտոր Հյուգոն, Շանդոր Պետեֆին և այլն։ Հայկական գրականության մեջ՝ Խաչատուր Աբովյան, Մկրտիչ Պեշիկթաշլյան, Ռափայել Պատկանյան, Ղևոնդ Ալիշան, Պետրոս Դուրյան, Ծերենց, Րաֆֆի։

Հայ գրականության սկզբնավորումը: Հին գրականություն

Հայ ժողովրդի կազմավորումը տեղի է ունեցել Հայկական լեռնաշխարհում անհիշելի ժամանակներից բնակվող հայկական ցեղերի միաձուլումից: Ձևավորվելով որպես ազգ՝ հայ ժողովուրդը ստեղծել է իր պետականությունն ու քաղաքակրթությունը: Այս մասին են վկայում վաղնջական դարերից պահպանված փաստերը:

Հայ միջնադարյան գրականություն (XII-XVIII դդ.)

XII դարի կեսերից հայ գրականության մեջ աստիճանաբար տեղի են ունենում նկատելի փոփոխություններ, որոնք գրական ստեղծագործությանը հաղորդում են բովանդակության և ձևական կառույցների բազմազանություն:
Այդ և հետագա մի քանի դարերում, որոշ ընդմիջումներով, շարունակում է զարգանալ պատմագրական արձակը, որի ականավոր ներկայացուցիչներն են Մատթեոս Ուռհայեցին, Կիրակոս Գանձակեցին, Վարդան Արևելցին, Ստեփանոս Օրբելյանը, Թովմա Մեծոփեցին, Առաքել Դավրիժեցին և ուրիշներ:

Նոր գրականություն

Հայ նոր գրականության սկզբնավորումը, ինչպես նկատվել է գրականագիտության մեջ, կապվում է 17-րդ դարի վերջերի և 18-րդ դարի սկզբների հետ, երբ նախորդ երկու դարերի ընթացքում գրեթե իսպառ մոռացված մեր հին մշակույթը սկսում է վերածնունդ ապրել, նոր շրջան է մտնում աշխարհականացման գործընթացը: Եվրոպական լուսավորության գաղափարները ներթափանցում են մեր խավար իրականություն ու թեև դանդաղ, բայց ավելի ու ավելի հաստատուն արմատներ են նետում այնտեղ: Դեռևս 1512թ. Հակոբ Մեղապարտը սկիզբ էր դրել հայկական տպագրությանը: Դրանից հետո տպարաններ են հիմնվում բազմաթիվ հայ գաղթօջախներում: Սկսում են տպագրվել հին և միջնադարյան գրականության նշանավոր հուշարձանները ինչպես կրոնական, այնպես էլ աշխարհիկ բովանդակությամբ, հիմնվում են վանական դպրոցներ, միաբանություններ, որոնք ժողովրդի կոշտացած բարքերի մեջ ձգտում են վերականգնել մեր անցած քաղաքակրթության հոգևոր փորձը:

суббота, 5 марта 2016 г.

Սայաթ-Նովա

Սայաթ-ՆովաՍայաթ-Նովան (Հարություն Սայադյան) հայ միջնադարյան քնարերգության վերջին խոշոր ներկայացուցիչն է: Նա ծնվել է Թիֆլիսում: Վաղ հասակից զբաղվել է ջուլհակությամբ, ապա բուռն սեր դրսևորելով աշուղական արվեստի նկատմամբ՝ ամբողջովին նվիրվել է բանաստեղծությանը, երգին ու երաժշտությանը: Շատ շուտով,   երբ  հռչակվել   է նրա
համբավը, նա ընդունել է Սայաթ-Նովա մականունը և վրաց Հերակլ 2-րդ թագավորի հրավերով դարձել է պալատական երգիչ:
Բայց Սայաթ-Նովան չի համակերպվել արքունական բարքերին: Այստեղ նա հաճախ կրել է վիրավորանք ու դառնություններ, երբեմն ընդհարվել է ազնվականության հետ՝ վաստակելով թշնամանք: 1759թ. Սայաթ-Նովան վտարվել է պալատից և թագավորի հարկադրանքով ձեռնադրվել է քահանա: Ստանալով Տեր-Ստեփանոս անունը՝ Սայաթ-Նովան հոգևոր ծառայություն է կատարել տարբեր վայրերի հայկական եկեղեցիներում, մերթ ընդ մերթ զբաղվել նաև գրչությամբ: Հիշարժան է, որ 1761թ. Պարսկաստանի Էնգելի քաղաքի եկեղեցում նա արտագրել է Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» երկը: Կնոջ մահից հետո (1768 թ.) Սայաթ-Նովան տեղափոխվեք է Թիֆլիս և շարունակել եկեղեցական ծառայությունը:

Մխիթար Գոշ

Մխիթար Գոշ (1120-ական թթ․, գ․ Գանձակ — 1213, Նոր Գետիկ վանք, այժմ` Գոշավանք, Տավուշի մարզ), հայ գիտնական, օրենսդիր, առակագիր, մանկավարժ, հասարակական գործիչ։
Սովորել սկսել է ծննդավայրում։ Չափահաս դառնալով` ձեռնադրվել է կուսակրոն քահանա։ Աշակերտել է Հովհաննես Տաուշեցուն և այլ գիտնականների, ստացել վարդապետի կոչում։ Այնուհետև գնացել է Կիլիկիա, թաքցնելով վարդապետական աստիճան ունենալը, ուսանել է Սև լեռան երևելի գիտնականների մոտ և վերստին ստացել վարդապետի աստիճան։ Վերադառնալով հայրենիք՝ սկզբում ապրել է Գանձակում, ապա տեղափոխվել Խաչեն, այստեղից էլ՝ Գետիկ վանքը։ Որոշ ժամանակ անց երկրաշարժից ավերվել են վանքն ու շրջակա գյուղերը։ Ամիրսպասալար Զաքարե և Իվանե Զաքարյան իշխանների հովանավորությամբ և օժանդակությամբ Գետիկից ոչ հեռու՝ Տանձուտա ձորում կառուցել է Նոր Գետիկ վանքը և հանգրվանել այնտեղ։ Մխիթար Գոշի իմաստության համբավն այնքան է հռչակվել, որ շատերը (նույնիսկ վարդապետներ) հեռավոր վայրերից եկել են աշակերտելու նրան։ Մեծարվել է «այր իմաստուն և հեզ, վարդապետական ուսմամբ հռչակեալ», «մեծ վարդապետ», «հռչակաւորն և մեծիմաստն գիտութեամբ»։ Մխիթար Գոշը մեծ հեղինակություն է վայելել ոչ միայն մտավորականների, այլև ժամանակի քաղաքական ու պետական գործիչների շրջանում, եղել է Զաքարե Երկայնաբազուկի խոստովանահայրն ու խորհրդատուն։ Միջնադարում նրա մասին պատմվել են ավանդություններ, որոնց մեջ նա սրբացվել է։
Նրա գրչին են պատկանում մատենագրության զանազան ճյուղերին վերաբերող մոտ մեկ տասնյակ աշխատություններ․ «Համառօտ մեկնութիւն մարգարեութեանն Երեմիայի», «Ողբք ի վերայ բնութեանս՝ ի դիմաց Ադամայ առ որդիս նորա», «Յայտարարութիւն ուղղափառութեան հաւատոյ ընդդէմ ամենայն հերձուածողաց՝ ի խնդրոյ մեծ զօրավարին Զաքարէի և եղբօր իւրոյ» («Արարատ», ամսագիր, 1900-1901), «Թուղթ խրատականք», «Շարք հայրապետացն Աղուանից», աղոթքներ, «Վկայութիւն սրբոյն Խոսրովայ», առակներ, «Դատաստանագիրք հայոց» (հրատարակված են վերջին յոթը, իսկ երկրորդը մեզ չի հասել)։ Ուշագրավ են «Յայտարարութիւն»-ը, որ Զաքարեին և Իվանեին ուղղված գրություն (նամակ) է, որով հեղինակը հորդորել է նրանց մեղմելու հայ և վրաց եկեղեցիների տարբերությունների պատճառով եղած բամբասանքների ազդեցությունը այդ երկու ժողովուրդների քաղաքական համակեցության վրա, և «Շարք հայրապետացն Աղուանից»-ը, միակ աղբյուրը, որտեղ համառոտ շարադրված է Աղվանքի XI-XII դդ․ պատմությունը։
Բացառիկ արժեք են ներկայացնում Մխիթար Գոշի Դատաստանագիրքն ու առակների ժողովածուն։ Եթե Մխիթար Գոշը հասարակական կյանքում տեղի ունեցած փոփոխությունները, մարդկային-ընկերակցական նոր առաջ եկած հարաբերությունները Դատաստանագրքում աշխատում է կարգավորել օրենսդրական միջոցներով, ապա առակներում նույն նպատակին ձգտում է հասնել խրատական միջոցներով։ Առակների նյութը հիմնականում հասարակական ու կենցաղային խնդիրներն են, դասակարգերի, դասերի ու խավերի, անհատների փոխհարաբերության հարցերը, որոնք նոր էին հայ գրականության մեջ։ Այստեղ արտացոլված է դարաշրջանի հասարակության պատկերը բազմազան գծերով։ Առակագիրը շոշափում է սոցիալական խնդիրներ, որով նրա ժողովածուն առանձին կարևորություն է ստանում ժամանակի սոցիալ-պատմական իրադրության պարզաբանման համար։ Մի շարք առակներում երևում է հասարակական շերտավորումը։ Հեղինակի կարծիքով, ժողովուրդը պետք է հնազանդվի իշխողներին, իսկ վերջիններս պարտավոր են նրան պահպանել օտար կեղեքիչներից ու վտանգից։ Մխիթար Գոշը ձգտում է մեղմել մի կողմից` հնազանդյալների ու տերերի հակամարտությունը, մյուս կողմից` աշխարհիկ ու հոգևոր իշխողների հակասությունները՝ ազգային ուժերը համախմբելու և արտաքին թշնամու դեմ կենտրոնացնելու նպատակով, մի նպատակ ու պահանջ, որով պայմանավորված էր նաև նրա Դատաստանագրքի երևան գալը։ Առակներում ևս Մխիթար Գոշը կենտրոնացած ուժեղ պետականության գաղափարն է արծարծում։ Այստեղ այլաբանորենկոնկրետ մարդն է նկարագծվում՝ իբրև գյուղացի, քաղաքացի, ագնվական-իշխան, արհեստավոր, կրոնավոր, թագավոր և այլն՝ իր կեցության առանձնահատկություններով։ Մխիթար Գոշը ժողովածուն կազմել է ուսուցողական նպատակներով։ Նրա համար առակը հրապարակախոսության միջոց է՝ դրվատելու առաքինությունները, ծաղրելու պակասությունները, հիմարությունն ու տգիտությունը, խարազանելու չարիքը։ Ժողովածուն ունի կուռ կառուցվածք, պարունակում է 190 առակ, որոնք երեք գլխավոր բաժիններում («առակք բարոյականք», «առակք առասպելականք» և «առակք ստեղծականք») դասավորված են որոշակի կարգով ըստ գործող անձանց կամ նյութի՝ երկնային մարմիններ ու երկիր, տնկիներ ու ծառեր, բույսեր ու ծաղիկներ, սերմեր ու բանջարներ, մրգեր, լեռ, գետ, աղբյուր, ջրային ու ցամաքային կենդանիներ, թռչուններ, մարդիկ։ Բարոյականք կոչված առակների նյութը բույսերի ու կենդանիների հատկություններն են, բարքը, որ հեղինակը դնում է իբրև առակի պատմողական մաս և դրանից հանում բարոյախոսական եզրակացություն։ Այդ պատճառով էլ այս խմբի առակները մեծ մասամբ սակավ գործողությամբ այլաբանական համեմատություններ են։ Գործողությունն ուժեղ է առասպելական և ստեղծական կոչված առակներում, որոնց նյութը քաղված է կենդանիների ու մարդկանց կյանքից։ Բոլոր դեպքերում պատմվածքի մասը ծավալուն չէ։ Առասպելական, մասամբ և ստեղծական առակներում Մխիթար Գոշը վերցնում է այնպիսի գործող անձինք, որոնց սոսկ անունները պատրաստի հասկացություններ են․ աղվես՝ խորամանկություն, նապաստակ՝ վախկոտություն, արջ (կամ գայլ)՝ միամտություն-հիմարություն և այլն։ Նրա առակների ժողովածուն առաջին արձակ ստեղծագործությունն է հայ գրականության մեջ, որ գրված է իբրև գրական-գեղարվեստական երկ։ Այս իմաստով Մխիթար Գոշը գեղարվեստական արձակի հիմնադիրն է հայ գրականության մեջ։ Մխիթար Գոշի ժողովածուով XII դ․ հայ գրականության մեջ մուտք է գործել ժողովրդական բանարվեստի տեսակը՝ առակը, որն իր հետ բերել է նաև ժողովրդական ոգի ու մտածողություն, ազդարարելով գրականության աշխարհականացման մի կարևոր փուլ։ Մխիթար Գոշի առակներն առաջին անգամ հրատարակվել են 1790-ին Վենետիկում, թարգմանվել են ֆրանսերեն և ռուսերեն։

Մաշտոց և հայ գրերի գյուտ

Կորցնելով պետական անկախությունը՝ հայ ժողովուրդը կորցրեց այն կարևոր լծակը, որով պաշտպանվում էր ռազմատենչ հարևաններից:
Մեր ժողովրդի համար այդ օրհասական պահին հայ գործիչները հուժկու շարժում սկսեցին՝ ապահովելու հայության մշակութային անկախությունը: Ստեղծվեց ազգապահպանության մի նոր ու հզոր զենք՝ ի դեմս հայոց գրերի: Դրանք հայ ժողովրդին հարատևություն ու կենսունակություն պարգևեցին հետագա փորձություններով լի դարերի ընթացքում: Հայ ժողովրդի հանճարեղ զավակ Մեսրոպ Մաշտոցի ձեռքով ստեղծվեցին հայոց գրերը, որոնցով մինչև օրս գրում ու կարդում ենք մենք:
Մինչև Մեսրոպ Մաշտոցը հայերն ստեղծել են հարուստ ու ճոխ բանահյուսություն, բայց արքունի գրագրության մեջ օգտագործել են հունարենը, արամեերենը և պարսկերենը: Անշուշտ, գոյություն են ունեցել նախամեսրոպյան գիր և գրականություն: Սակայն դրանք, կենտրոնացած լինելով մեհյաններում և սահմանափակ կիրառվելով, քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու շրջանում հեթանոսական մյուս արժեքների հետ ոչնչացվեցին:

Հայոց գրերի գյուտ

Հայոց կամ հայկական գիրը հնչյունային գրանշանների համակարգ է, որն ստեղծել է Մեսրոպ Մաշտոցը 405 թ-ին, ուստի այդ գրերը կոչվում են նաև մեսրոպյան կամ մաշտոցյան: Մեսրոպ Մաշտոցը այբուբեն ստեղծած մինչև այժմ հայտնի առաջին հեղինակն է:
Հենվելով հայագիր հնագույն մատյանների, վիմագրությունների, Մաշտոցի աշակերտներ Կորյունի և Մովսես Խորենացու վկայությունների վրա՝ կարելի է տարբերել հայկական գրի ստեղծման մի քանի փուլ: 
Առաջին փուլում Մաշտոցը բացահայտել է հայերենի բանավոր-խոսակցական հնչյունական համակարգը, ապա տարորոշված հնչյունների համար որոշել գրանշանների քանակը: Նրան օգնել են կաթողիկոս Սահակ Պարթևը և բանիմաց այլ անձինք: 
Երկրորդ փուլում ստեղծել է հայոց գրերը՝ 36 տառ: Մաշտոցյան այբուբենի բոլոր տառերն ստեղծված են վերից վար իջնող երկար, կարճ ու լայն, ուղղաձիգ և հորիզոնական գծերով: Բաղադրիչների մեջ երկարը հիմնագիծն է, որի աջ կամ ձախ կողմերում կարճն ու լայնը, վերից վար համապատասխան դիրք գրավելով, միանում են նուրբ գծերով: