Страницы

воскресенье, 6 марта 2016 г.

Ռեալիզմը հայ գրականության մեջ 19-րդ դարում

1850-1860-ական թվականների հայ գրականությանը հատկանշվել է 2 գլխավոր ուղղությունների՝ ռոմանտիզմի ևռեալիզմի զուգահեռ գոյությամբ, որոնք ել ընդլայնել են գրականության արտահայտչամիջոցները։ Գեղարվեստական նվաճումներից էր վեպի ծնունդը։
Հայ ռեալիզմի վառ ներկայացուցիչներից մեկը Հակոբ Պարոնյանն էր։ Պարոնյանը թեմաների մեծամասնությունն ընտրում էր Ստամբուլի բուրժուական կյանքից. ժողովրդի հանդեպ նրա սերը աղաների մտածելակերպի և և նրանց ներկայացնող ազդեցիկ անձանց դեմ խիստ հարձակումների առիթ է դարձել:Պարոնյանը տանել չէր կարողանում անիրավությունը և դասակարգային իշխանություը, այս պատճառով թե մասնագիտական և թե անձնական կյանքում ենթարկվելով էր ճնշումների, ուժասպառ եղավ: Պարոնյանը լեզվի պարզեցման ուղղությամբ մեծ աշխատանք կատարեց. նա ժողովրդին հասկանալի լեզվի օգտագործման ջատագովներից է եղել, հայերենից բացի` պատմվածքներ է գրել նաև օսմաներեն կամ օսմաներեն-հայերեն խառը լեզվով:Առաջին ստեղծագործությունը «Երկու տիրոջ ծառան» է, որը, սակայն, չի հրապարակվել:
Պարոնյանը, հարուստներին նվաստացնելով, դիմակները հանելով, նրանց դրել է ծիծաղելի վիճակում: «Պտույտ մը Պոլսո թաղերուն մեջ» ստեղձծագործության մեջ պատմում է Ստամբուլի մեծ ու փոքր երեսունչորս թաղամասերի համայնքի կյանքի մասին, քննադատում է տղամարդկանց, մասնագիտությունները, ռաքի խմելու ձևը, կանանց, մոդայամոլությունը, նուրբ քննադատություններով ներկայացնում է բամբասանքները, փողոցների կարգ ու կանոնը, ըստ թաղամասերի ժողովրդի ունեցվածքի մակարդակը, կրոնավորներին, դպրոցները, եկեղեցիները, առևտրականները, ձկնորսներին, գինետները, զվարճանքի վայրերը, շոգենավերը և այլն:

Շիրվանզադե

Ալեքսանդր  Շիրվանզադեի ստեղծագործությունը հայ ռեալիստական գրականության բարձր նվաճումներից է , այն նոր շրջան է սկզբնավորել հայ գեղարվեստական մտածողության, մասնավորապես հոգեբանական արձակի և դրամատուրգիայի պատմության մեջ : Շիրվանզադեն մեծ հոգեբան է , իր լավագույն երկերում, այդ թվում նաև <<Արսեն Դիմաքսյան>> և <<Կրակ>> տեղծագործություններում քննել է մարդկային ողբերգության պատճառներն ու ակունքները, տեսել հոգեբանական բարդ երևույթների արտաքին ազդեցությունը , սոցիալական հիմքերը: Շիրվանզադեն օժտված էր  հասարակական կյանքը ամբողջությամբ պատկերելու ձիրքով :
Շիրվանզադեն հաղթահարեց Րաֆֆու, Պատկանյանի, Պռոշյանի գրքերում հանդիպող ռոմանտիկական պայմանականությունը :  Նա իրական կյանքն էր պատկերում իր արատներով , վարք ու բարքով : <<Արտիստը >> , << Կրակ >> , <<Արամբի>> , <<Արսեն Դիմաքսյան >>  և այլ գործերում ատելության հետ մեկտեղ  ընթերցողին փոխանցում է հույզեր , մարդկային բարդ ապրումներ , որտեղ տիրապետող է դառնում  լավին ձգտելու ցանկությունը : Շիրվանզադեի ռեալիստական արվեստը աչքի է ընկնում հենց նրանով , որ ներթափանցում է արտացոլվող կյանքը դատապարտում , ցույց տալիս թերությունները , մարդկային ոգու փոքրությունը , գրողը ցանկանում է այդ կյանքը տանել դեպի իդեալականացման : Շիրվանզադեի արվեստը ձգտում է գեղեցիկին , գեղեցիկի միջոցով փորձում է հաղթահարել ներկա կյանքի տգեղությունն ու ճղճիմությունը :
Շիրվանզադեի ռեալիզմի բնույթը , նրա էական հատկանիշը բացասական երևույթների քննադատության մեջ է : Օրինակ , հայ գավառական իրականությունը նրա մոտ դուրս է բերված որպես մի անծայրածիր խավարի մի իշխանություն : Հեղինակի մոտ քննադատական ռեալիզմը ըստ էության սոցիալական հիմքեր ունի : Ինչպես նկատել է Մ. Գորկին , թե փոքր տաղանդներն են փառաբանել բուրժուազիային , իսկ մեծերը միայն քննադատել են : Շիրվանզադեն գտնվում է մեծերի շարքում :
Շիրվանզադեն իր ստեղծագործությունների մեջ պատկերում է հայ իրականությունը , որքան էլ հայ կյանքը և գրականությունը առաջ գնալու լիներ , այնուամենայնիվ մեծ դեր են ունեցել նաև Շիրվանզադեի այնպիսի գլուխգործոսները , ինչպես , օրինակ <<Քաոս>> վեպը  , << Պատվի համար >> դրաման : Նշանավոր գործեր են նաև <<Նամուս >> վեպը և  <<Արտիստը>> :
Շիրվանզադեն հասնում է ռեալիստական արվեստի խոր ըմբռման , որը նրան բարձրացնում է իր ժամանակի գրական մեծությունների և առաջավոր մտածողների շարքը : Նա գտավ այն նոր խոսքը , որ ճշմարիտ տաղանդի ու ստեղծագործության պայմանն է : Նա բացեց բոլորովին նոր , ընթերցողի համար անհայտ աշխարհ , ստեղծեց դարաշրջանի մի նոր պատկեր : Որքան մեծ է արվեստագետը , այնքան մեծ է նրա ընդգրկումների շրջանը , այնքան ավելի լայն ու խորն է վերցնում իր ժամանակի կյանքը : Հենց այս իմաստով Շիրվանզադեն մեծություն է հայ և անդրկովկասյան ժողովուրդների գրականության մեջ :  Նա դուրս գալով հայկական կյանքի սահմանից, ընդհանրապես անդրկովկասյան կյանքի նորագույն դարաշրջանը է նկարագրել: Շիրվանզադեն տեսնում է նոր հասարակության բոլոր կողմերը , համեմատելով հին կենսաձև նորի հետ : Նա չէր կարող չհիշել ֆեոդալական անցյալը և չէր կարող  չտեսնել կյանքի որոշակի առաջընթացը : Բայց Շիրվանզադեի ռեալիզմի կարևորագույն հատկանիշն այն է , որ նա կարողանում է տեսնել նաև նոր հասարակության արատները : Հեռու մնալով անցյալի մեծարման պատրանքից , ավելի ճիշտ ` դատապարտելով հետամնաց անցյալը ՝ գրողը իդեալներ չի փնտրում ներկայի մեջ : Ներկան  նրա մեջ  առաջացնում է խոր դժգոհություն ու անբավականություն : Ժխտելով անցյալը՝ նա  բացասական դիրք է ընդունում նաև ներկայի նկատմամբ : Դրական շատ բաներ տեսնելով մեծ քաղաքներում , այնտեղ որոնելով իր սիրած հերոսներին ` աշխատանքի մարդկանց , ժողովրդին նվիրված մտավորականներին , կապիտալիզմի զոհերին , Շիրվանզադեն քննադատական դիրք է բռնում նորագույնճակատագրի հարցերը : Գրողը մարդկային կյանքի ողբերգությունը և հոգեբանական երևույթները բացատրում է շրջապատող կյանքի փաստերով , հասարակական և սոցիալական միջավայրով : Մեծ դարաշրջանը պատկերելիս Շիրվանզադեն հիմք է ընդունել տիպական արվեստը , այսինքն` իրականության տված փաստերի գեղարվեստական ընդհանրացումը : Բազմաթիվ խավերի ու շրջանների , ազգերի ու դասակարգերի նկարագիրը, նրա երկերում հանդես են գալիս խոր հոգեբանությամբ : Նա կատարելության հասցրեց հոգեբանական-սոցիալական վեպը , հաղթահարելով նախորդ շրջանի հայ արձակի զարգացման դժվարությունները :  Նա գրում է հստակ և տեսանելի , առանց ավելորդության ու պաճուճանքի , պարզ , բայց  ոչ պարզունակ , ճշգրիտ , բայց ոչ չոր , նրա ոճին բնորոշ է չափի արտակարգ զգացումը : Նա շատ հարցեր է առաջ քաշել , կյանքի շատ հարցեր է երևան հանել : Մեծ քաղաքում նա ականատես է եղել շատ երևույթների , որոնք ուղղակի կամ անուղղակի բացահայտում են կյանքի հակասությունները , նկարագրել է բուրժուական իրականության սոցիալական-բարոյական ախտերը՝ մի դեպքում հիմք ունենալով ընտանեկան հարաբերությունները , մի այլ դեպքում հասարակական հարաբերությունները : Մի դեպքում նրա հերոսն ընտանեկան հարկի տակ տառապող կինն է , մի այլ դեպքում` ծանր ողբերգություն ապրող դեմոկրատ ինտելիգենտը : Շիրվանզադեն ձգտում է ցույց տալ այն պայմանները , որոնցից սկիզբ է առնում ողբերգությունը : Նա մեծ ուշադրություն է դարձրել նաև մտավորականությանը , այն ներկայացնելով ընդհանուր կյանքի ու սոցիալական հարաբերությունների մի կողմը :  Ռեալիզմն իր բովանդակությամբ շատ ավելի համապարփակ է , միշտ էլ ունեցել է սոցիալական բովանդակություն և այն կապված է իրականության արտացոլման հետ : Շիրվանզադեն միշտ ձգտել է արտացոլել դարաշրջանի աչքի ընկնող  հակասությունները : Նա առանձնակի ուշադրություն է դարձրել մտավորականության և հասարակության խնդիրներին :
Շիրվանզադեի ստեղծագործությունները մեծ ազդեցություն են թողել հայ գրականության վրա : Նա մեծ ուսուցիչ է տիպեր ու կոնֆլիկտներ ստեղծելու ՝ կյանքը իր բոլոր կողմերով նկարագրելու արվեստով և չափի զգացումով :

Комментариев нет:

Отправить комментарий