Страницы

суббота, 5 марта 2016 г.

Սայաթ-Նովա

Սայաթ-ՆովաՍայաթ-Նովան (Հարություն Սայադյան) հայ միջնադարյան քնարերգության վերջին խոշոր ներկայացուցիչն է: Նա ծնվել է Թիֆլիսում: Վաղ հասակից զբաղվել է ջուլհակությամբ, ապա բուռն սեր դրսևորելով աշուղական արվեստի նկատմամբ՝ ամբողջովին նվիրվել է բանաստեղծությանը, երգին ու երաժշտությանը: Շատ շուտով,   երբ  հռչակվել   է նրա
համբավը, նա ընդունել է Սայաթ-Նովա մականունը և վրաց Հերակլ 2-րդ թագավորի հրավերով դարձել է պալատական երգիչ:
Բայց Սայաթ-Նովան չի համակերպվել արքունական բարքերին: Այստեղ նա հաճախ կրել է վիրավորանք ու դառնություններ, երբեմն ընդհարվել է ազնվականության հետ՝ վաստակելով թշնամանք: 1759թ. Սայաթ-Նովան վտարվել է պալատից և թագավորի հարկադրանքով ձեռնադրվել է քահանա: Ստանալով Տեր-Ստեփանոս անունը՝ Սայաթ-Նովան հոգևոր ծառայություն է կատարել տարբեր վայրերի հայկական եկեղեցիներում, մերթ ընդ մերթ զբաղվել նաև գրչությամբ: Հիշարժան է, որ 1761թ. Պարսկաստանի Էնգելի քաղաքի եկեղեցում նա արտագրել է Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» երկը: Կնոջ մահից հետո (1768 թ.) Սայաթ-Նովան տեղափոխվեք է Թիֆլիս և շարունակել եկեղեցական ծառայությունը:

Մխիթար Գոշ

Մխիթար Գոշ (1120-ական թթ․, գ․ Գանձակ — 1213, Նոր Գետիկ վանք, այժմ` Գոշավանք, Տավուշի մարզ), հայ գիտնական, օրենսդիր, առակագիր, մանկավարժ, հասարակական գործիչ։
Սովորել սկսել է ծննդավայրում։ Չափահաս դառնալով` ձեռնադրվել է կուսակրոն քահանա։ Աշակերտել է Հովհաննես Տաուշեցուն և այլ գիտնականների, ստացել վարդապետի կոչում։ Այնուհետև գնացել է Կիլիկիա, թաքցնելով վարդապետական աստիճան ունենալը, ուսանել է Սև լեռան երևելի գիտնականների մոտ և վերստին ստացել վարդապետի աստիճան։ Վերադառնալով հայրենիք՝ սկզբում ապրել է Գանձակում, ապա տեղափոխվել Խաչեն, այստեղից էլ՝ Գետիկ վանքը։ Որոշ ժամանակ անց երկրաշարժից ավերվել են վանքն ու շրջակա գյուղերը։ Ամիրսպասալար Զաքարե և Իվանե Զաքարյան իշխանների հովանավորությամբ և օժանդակությամբ Գետիկից ոչ հեռու՝ Տանձուտա ձորում կառուցել է Նոր Գետիկ վանքը և հանգրվանել այնտեղ։ Մխիթար Գոշի իմաստության համբավն այնքան է հռչակվել, որ շատերը (նույնիսկ վարդապետներ) հեռավոր վայրերից եկել են աշակերտելու նրան։ Մեծարվել է «այր իմաստուն և հեզ, վարդապետական ուսմամբ հռչակեալ», «մեծ վարդապետ», «հռչակաւորն և մեծիմաստն գիտութեամբ»։ Մխիթար Գոշը մեծ հեղինակություն է վայելել ոչ միայն մտավորականների, այլև ժամանակի քաղաքական ու պետական գործիչների շրջանում, եղել է Զաքարե Երկայնաբազուկի խոստովանահայրն ու խորհրդատուն։ Միջնադարում նրա մասին պատմվել են ավանդություններ, որոնց մեջ նա սրբացվել է։
Նրա գրչին են պատկանում մատենագրության զանազան ճյուղերին վերաբերող մոտ մեկ տասնյակ աշխատություններ․ «Համառօտ մեկնութիւն մարգարեութեանն Երեմիայի», «Ողբք ի վերայ բնութեանս՝ ի դիմաց Ադամայ առ որդիս նորա», «Յայտարարութիւն ուղղափառութեան հաւատոյ ընդդէմ ամենայն հերձուածողաց՝ ի խնդրոյ մեծ զօրավարին Զաքարէի և եղբօր իւրոյ» («Արարատ», ամսագիր, 1900-1901), «Թուղթ խրատականք», «Շարք հայրապետացն Աղուանից», աղոթքներ, «Վկայութիւն սրբոյն Խոսրովայ», առակներ, «Դատաստանագիրք հայոց» (հրատարակված են վերջին յոթը, իսկ երկրորդը մեզ չի հասել)։ Ուշագրավ են «Յայտարարութիւն»-ը, որ Զաքարեին և Իվանեին ուղղված գրություն (նամակ) է, որով հեղինակը հորդորել է նրանց մեղմելու հայ և վրաց եկեղեցիների տարբերությունների պատճառով եղած բամբասանքների ազդեցությունը այդ երկու ժողովուրդների քաղաքական համակեցության վրա, և «Շարք հայրապետացն Աղուանից»-ը, միակ աղբյուրը, որտեղ համառոտ շարադրված է Աղվանքի XI-XII դդ․ պատմությունը։
Բացառիկ արժեք են ներկայացնում Մխիթար Գոշի Դատաստանագիրքն ու առակների ժողովածուն։ Եթե Մխիթար Գոշը հասարակական կյանքում տեղի ունեցած փոփոխությունները, մարդկային-ընկերակցական նոր առաջ եկած հարաբերությունները Դատաստանագրքում աշխատում է կարգավորել օրենսդրական միջոցներով, ապա առակներում նույն նպատակին ձգտում է հասնել խրատական միջոցներով։ Առակների նյութը հիմնականում հասարակական ու կենցաղային խնդիրներն են, դասակարգերի, դասերի ու խավերի, անհատների փոխհարաբերության հարցերը, որոնք նոր էին հայ գրականության մեջ։ Այստեղ արտացոլված է դարաշրջանի հասարակության պատկերը բազմազան գծերով։ Առակագիրը շոշափում է սոցիալական խնդիրներ, որով նրա ժողովածուն առանձին կարևորություն է ստանում ժամանակի սոցիալ-պատմական իրադրության պարզաբանման համար։ Մի շարք առակներում երևում է հասարակական շերտավորումը։ Հեղինակի կարծիքով, ժողովուրդը պետք է հնազանդվի իշխողներին, իսկ վերջիններս պարտավոր են նրան պահպանել օտար կեղեքիչներից ու վտանգից։ Մխիթար Գոշը ձգտում է մեղմել մի կողմից` հնազանդյալների ու տերերի հակամարտությունը, մյուս կողմից` աշխարհիկ ու հոգևոր իշխողների հակասությունները՝ ազգային ուժերը համախմբելու և արտաքին թշնամու դեմ կենտրոնացնելու նպատակով, մի նպատակ ու պահանջ, որով պայմանավորված էր նաև նրա Դատաստանագրքի երևան գալը։ Առակներում ևս Մխիթար Գոշը կենտրոնացած ուժեղ պետականության գաղափարն է արծարծում։ Այստեղ այլաբանորենկոնկրետ մարդն է նկարագծվում՝ իբրև գյուղացի, քաղաքացի, ագնվական-իշխան, արհեստավոր, կրոնավոր, թագավոր և այլն՝ իր կեցության առանձնահատկություններով։ Մխիթար Գոշը ժողովածուն կազմել է ուսուցողական նպատակներով։ Նրա համար առակը հրապարակախոսության միջոց է՝ դրվատելու առաքինությունները, ծաղրելու պակասությունները, հիմարությունն ու տգիտությունը, խարազանելու չարիքը։ Ժողովածուն ունի կուռ կառուցվածք, պարունակում է 190 առակ, որոնք երեք գլխավոր բաժիններում («առակք բարոյականք», «առակք առասպելականք» և «առակք ստեղծականք») դասավորված են որոշակի կարգով ըստ գործող անձանց կամ նյութի՝ երկնային մարմիններ ու երկիր, տնկիներ ու ծառեր, բույսեր ու ծաղիկներ, սերմեր ու բանջարներ, մրգեր, լեռ, գետ, աղբյուր, ջրային ու ցամաքային կենդանիներ, թռչուններ, մարդիկ։ Բարոյականք կոչված առակների նյութը բույսերի ու կենդանիների հատկություններն են, բարքը, որ հեղինակը դնում է իբրև առակի պատմողական մաս և դրանից հանում բարոյախոսական եզրակացություն։ Այդ պատճառով էլ այս խմբի առակները մեծ մասամբ սակավ գործողությամբ այլաբանական համեմատություններ են։ Գործողությունն ուժեղ է առասպելական և ստեղծական կոչված առակներում, որոնց նյութը քաղված է կենդանիների ու մարդկանց կյանքից։ Բոլոր դեպքերում պատմվածքի մասը ծավալուն չէ։ Առասպելական, մասամբ և ստեղծական առակներում Մխիթար Գոշը վերցնում է այնպիսի գործող անձինք, որոնց սոսկ անունները պատրաստի հասկացություններ են․ աղվես՝ խորամանկություն, նապաստակ՝ վախկոտություն, արջ (կամ գայլ)՝ միամտություն-հիմարություն և այլն։ Նրա առակների ժողովածուն առաջին արձակ ստեղծագործությունն է հայ գրականության մեջ, որ գրված է իբրև գրական-գեղարվեստական երկ։ Այս իմաստով Մխիթար Գոշը գեղարվեստական արձակի հիմնադիրն է հայ գրականության մեջ։ Մխիթար Գոշի ժողովածուով XII դ․ հայ գրականության մեջ մուտք է գործել ժողովրդական բանարվեստի տեսակը՝ առակը, որն իր հետ բերել է նաև ժողովրդական ոգի ու մտածողություն, ազդարարելով գրականության աշխարհականացման մի կարևոր փուլ։ Մխիթար Գոշի առակներն առաջին անգամ հրատարակվել են 1790-ին Վենետիկում, թարգմանվել են ֆրանսերեն և ռուսերեն։

Մաշտոց և հայ գրերի գյուտ

Կորցնելով պետական անկախությունը՝ հայ ժողովուրդը կորցրեց այն կարևոր լծակը, որով պաշտպանվում էր ռազմատենչ հարևաններից:
Մեր ժողովրդի համար այդ օրհասական պահին հայ գործիչները հուժկու շարժում սկսեցին՝ ապահովելու հայության մշակութային անկախությունը: Ստեղծվեց ազգապահպանության մի նոր ու հզոր զենք՝ ի դեմս հայոց գրերի: Դրանք հայ ժողովրդին հարատևություն ու կենսունակություն պարգևեցին հետագա փորձություններով լի դարերի ընթացքում: Հայ ժողովրդի հանճարեղ զավակ Մեսրոպ Մաշտոցի ձեռքով ստեղծվեցին հայոց գրերը, որոնցով մինչև օրս գրում ու կարդում ենք մենք:
Մինչև Մեսրոպ Մաշտոցը հայերն ստեղծել են հարուստ ու ճոխ բանահյուսություն, բայց արքունի գրագրության մեջ օգտագործել են հունարենը, արամեերենը և պարսկերենը: Անշուշտ, գոյություն են ունեցել նախամեսրոպյան գիր և գրականություն: Սակայն դրանք, կենտրոնացած լինելով մեհյաններում և սահմանափակ կիրառվելով, քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու շրջանում հեթանոսական մյուս արժեքների հետ ոչնչացվեցին:

Հայոց գրերի գյուտ

Հայոց կամ հայկական գիրը հնչյունային գրանշանների համակարգ է, որն ստեղծել է Մեսրոպ Մաշտոցը 405 թ-ին, ուստի այդ գրերը կոչվում են նաև մեսրոպյան կամ մաշտոցյան: Մեսրոպ Մաշտոցը այբուբեն ստեղծած մինչև այժմ հայտնի առաջին հեղինակն է:
Հենվելով հայագիր հնագույն մատյանների, վիմագրությունների, Մաշտոցի աշակերտներ Կորյունի և Մովսես Խորենացու վկայությունների վրա՝ կարելի է տարբերել հայկական գրի ստեղծման մի քանի փուլ: 
Առաջին փուլում Մաշտոցը բացահայտել է հայերենի բանավոր-խոսակցական հնչյունական համակարգը, ապա տարորոշված հնչյունների համար որոշել գրանշանների քանակը: Նրան օգնել են կաթողիկոս Սահակ Պարթևը և բանիմաց այլ անձինք: 
Երկրորդ փուլում ստեղծել է հայոց գրերը՝ 36 տառ: Մաշտոցյան այբուբենի բոլոր տառերն ստեղծված են վերից վար իջնող երկար, կարճ ու լայն, ուղղաձիգ և հորիզոնական գծերով: Բաղադրիչների մեջ երկարը հիմնագիծն է, որի աջ կամ ձախ կողմերում կարճն ու լայնը, վերից վար համապատասխան դիրք գրավելով, միանում են նուրբ գծերով: 

Մովսես Խորենացի

Մովսես Խորենացին ծնվել է 5-րդ դարի սկզբին՝ մոտ 410թ.-ին, Տարոն գավառի Խորնի կամ Խորոն գյուղում: 15-16 տարեկան հասակում, նրան ուղարկում են Վաղարշապատ, որտեղ էլ նա աշակերտել է Մեսրոպ Մաշտոցին և Սահակ Պարթևին: Հայերենից բացի նա տիրապետում էր նաև հունարենին և ասորերենին: 
431 թ.ին ուսուցիչները նրան այլ աշակերտների հետ ուղարկել են Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաք՝ «իսկական ճեմարանում կատարելագործվելու»։ Այստեղ նա սովորել է օտար լեզուներ, հատկապես հունարեն, յուրացրել է փիլիսոփայություն, քերթողական արվեստ, երաժշտություն, ճարտասանություն, աստվածաբանություն, պատմություն։ Այստեղ մոտ 5- 6 տարի ուսանելուց հետո Խորենացին  իր ընկերների հետ ճանապարհվում է դեպի Հունաստան։ Սակայն ծովային սաստիկ քամիները նրանց նավը քշում են դեպի Իտալիայի ափերը։ Հռոմի սրբավայրերը այցելելուց հետո նրանք մեկնում են Աթենք: Աթենքում ձմեռն անցկացնելոց հետո նրանք գարնանը վերադառնում են Հայաստան: Սակայն ցավոք Խորենացին հայ երիտասարդների հետ տեղ է հասնում Սահակ Պարթևի և Մեսրոպ Մաշտոցի մահվանից՝ 440 թ.- ի փետրվարից հետո։ Այս առիթով Խորենացին անկեղծ ու խոր հուզմունքով է արտահայտում իր ապրումները. «Նույնիսկ չհասա տեսնելու նրանց աչքերի փակվելը, լսելու նրանց վերջին խոսքն ու օրհնությունը»։

Ագաթանգեղոս

Ագաթանգեղոսը մեզ հայտնի է որպես ոսկեդարի պատմիչ, նա հեղինակել է «Հայոց պատմություն» երկը: Այդ երկը նաև կոչվել է «Գիրք սուրբ Գրիգորիսի» կամ «Պատմություն և վարք սուրբ Գրիգորի»:
Վարկած կա, որ Ագաթանգեղոսը հայ պատմագիր է, և նրա «Հայոց պատմություն» երկը նա գրել է V դ.- ի 1- ին կեսին:
Ագաթանգեղոսի անունն ունի հունական ծագում և թարգմանաբար նշամակում է «բարի հրեշտակ»,  «բարի լրաբեր», տիրոջ կողմից ուղարկված ավետաբեր:
 

Հայկական դիցաբանություն

Հայկական դիցաբանությունը հին հայերի հեթանոսական կրոնն է, որը պաշտոնական էր համարվում Հայաստանում մինչև 301 թվականը, երբ ընդունվեց քրիստոնեությունը:
Աստվածներ
Հայոց հեթանոս աստվածների առաջին դիցարանը ձևավորվել է հայ ժողովրդի կազմավորմանը զուգընթաց՝ կրոնապաշտամունքային հավատալիքների (տոտեմիզմ, ոգեպաշտություն, բնապաշտություն, հմայական մոգություն) ազդեցությամբ:
Հնագույն գրավոր աղբյուրներում պահպանվել են տեղեկություններ հայոց առաջին պետական կազմավորումներում գոյություն ունեցած պաշտամունքային երևույթների մասին: Հայկական լեռնաշխարհում վկայված առաջին պետական կազմավորման` Արատտայի (մ. թ. ա. XXVIII–XXVII դարեր) հովանավորը արարչագործ Հայա աստծու որդի Դումուզին էր (շումերերեն է. նշանակում է հարազատ որդի), որի անունը Աստվածաշնչի թարգմանություններում փոխարինված է Օրիոն-Հայկով: