Страницы

среда, 16 октября 2013 г.

Ջրային շուշանների լեգենդը


Կա մի գեղեցիկ լեգենդ ջրային շուշանների հայտնության մասին: Ինչ-որ ժամանակ թավուտ անտառում գտնվող բարձր ժայռի վրա գտնվում էր մի շատ գեղեցիկ դղյակ: Իսկ դրա մոտ գտնվող լճակում ապրում էր չար ոգի Նիքսան, որին ծառայում էին երկու երիտասարդ հրաշագործ ջրահարսեր: Ջրահարսերը հաճախ գալիս էին դղյակի մոտ դիտելու տոնախմբությունները, եւ այդտեղ էլ ծանոթացան երկու ասպետների հետ եւ սիրահարվեցին նրանց: Նիքսան նրանց թույլ էր տալիս զբոսնել այգում եւ ամրոցում, բայց մի պայմանով, որ նրանք պետք է կեսգիշերն վերադառնան:
   Երբ Նիքսան իմացավ իր ջրահարսների սիրո մասին, նա բարկացավ: Վրթովված նրանով, որ նրանք ուզւոմ են լքել նրան, որ ապրեն մարդկանց համար, ու որոշեց պարժել նրանց: Նա իր կախարդանքով այնպես արեց, որ ժամացույցի սլաքները մեկ ժամ հետ գնան:
  Ջրահարսները ուրախ զրուցում էին իրենց ասպետների հետ, քանի վոր ժամը դեռ 11-ն էր....Եվ ահա նրանք լսեցին, թե ինչպես եկեղեցու ժամացույցը զարկեց ժամը 12-ը: Խեղջ ջրահարսները վազեցին դեպի լճակը, ասպետներն էլ վազեցին նրանց ետեւից, բայց չհասցրեցին փրկել իրենց ջրահարսներին: Երբ ասպետները հասան լճակին, այն տեղում, որտեղ րոպե առաջ ջրահարսերի սպիրակ զգեստներն էին, հայտնվել էին երկու սպիտակ ջրաշուշան...
  Երկար ժամանակ ծաղկում էին ջրաշուշանները: Ասպետները երկար ժամանակ թախծում էին իրենց սիրելիների կորուստը:
  Աշնանը մոտ ջրաշուշանները թոշնեցին: Ասպետները մեկնեցին Ավետյաց երկիր արշավանքի եւ չվերադարձան:
  Լճակը սկսեց չորանալ: Շուտով ջուրը չհերիքեց ծեր Նիքսային ու նա խեղդվեց կիսաչոր լճակում:
  Հիմա այդ լճակը լրիվ չորացել է եւ այնտեղ ջուր չի լցվում նույնիսկ աշնանը, կամ գարնանային ջրհեղեղի ժամանակ:


Комментариев нет:

Отправить комментарий