Страницы

воскресенье, 23 февраля 2014 г.

Տրդատ ճարտարապետ

Տրդատ ճարտարապետ (շուրջ 940 - մահվան թվականն անհայտ է, հավանաբար՝ 1020 թ. հետո), Բագրատունի հարստության դարաշրջանի հայ ճարտարապետ և քանդակագործ։ Շինարարություն է ծավալել հիմնականում Շիրակում։ Նրանից հետո, երբ Աշոտ Գթագավորը 961թ. տեղափոխեց մայրաքաղաքը Կարսից Անի, այնտեղ տեղափոխվեց նաև կաթողիկոսական աթոռը։ Տրդատը կառուցեցԱնիի մայր տաճարը և կաթողիկոսարանի շենքը։ Ըստ հայ պատմիչների (Ստեփանոս Տարոնեցի և այլք) վկայության, այն բանից հետո, երբ Կոստանդնուպոլսում երկրաշարժից հետո փլվել է Սբ. Սոֆիայի մայր տաճարի գմբեթը, Տրդատն է հրավիրվում այն վերականգնելու համար։ Այդ աշխատանքներն ավարտվում են 994թ.։


Վավեր վկայություններ կան, որ նա կառուցել է Արգինայի կաթողիկոսարանի Կաթողիկե եկեղեցին (973–977), Գագկաշեն Ս. Գրիգոր եկեղեցին (1001–10, Գագիկ Ա Բագրատունի թագավորի հանձնարարությամբ)։ Տրդատին է վերագրվում Հաղպատի վանքի ամենահին եկեղեցու՝ Սբ. Նշանի, Սանահինի վանքի Ս. Ամենափրկիչ, Մարմաշենի վանքի գլխավոր եկեղեցին, Անիի Ս. Փրկիչ եկեղեցին, Արգինայի կաթողիկոսարանի համալիրը, Անիի Սմբատաշեն պարիսպի և այլ հուշարձանների կառուցումը։

Комментариев нет:

Отправить комментарий