Գեղարդի վանք, միակուռ քարից կերտված, երկհարկանի քարակերտ տաճարներից ու կից եկեղեցուց կազմված վանքային համալիր է, որը գտնվում է Երևանից 35 կմ հարավ-արևելք, Ազատ գետի վերին հոսանքում՝ նրա աջ ափին, պատմական Գեղարդաձորում։ Այստեղ է պահվել հայտնի գեղարդը, որով հռոմեացի զինվորը ծակել է Քրիստոսի կողը։ Վանքային համալիրը հանդիսանում է ՅՈՒՆԵՍԿՕ-իհամաշխարհային ժառանգության մաս և Հայաստանի տեսարժան վայրերից մեկը։
Պատմություն
Միջնադարյան Հայաստանի հանրահռչակ վանքերից է, մեր յուրօրինակ հնություններից մեկը։ Ըստ ավանդության՝ հիմնադրվել է քրիստոնեությունը Հայաստանում պետական կրոն հռչակվելու առաջին տարիներին (4-րդ դարի սկիզբ)։ Վանքի հիմնադրումը վերագրել են Գրիգոր Լուսավորչին։ Գլխավոր՝ Կաթողիկե եկեղեցին, ըստ արևմտյան ճակատի մուտքի վիմագիր արձանագրության, կառուցվել է 1215 թ՝Զաքարյանների օրոք։ 13-րդ դարում Պռոշ իշխանն այն գնում է Զաքարյաններից և կառուցում վիմափոր շենքերը (ճարտարապետ Գալձագի գլխավորությամբ)։ Առավել ստույգ տեղեկություններ է հաղորդում Հովհաննես կաթողիկոսիպատմագիրը (9 - 10-րդ դդ)։ 10-րդ դարի առաջին քառորդում պատմիչը արաբների հալածանքից խույս տալու նպատակովԴվինից գալիս է Գեղարդ (Այրիվանք) և այդտեղից անցնումՍևանա կղզի։ Արաբական մի գունդ, հետապնդելով նրան, հարձակվում է Այրիվանքի վրա, կոտորում միաբաններին, ավերում վանքի կառուցվածքները և կողոպտում հարստությունը։ Վանքը ժայռափոր կառույցների բարդ համալիր է՝ կազմված գլխավոր տաճարից, երկու գավիթներից և երկու եկեղեցիներից, ունի նաև մի շարք խուցեր և դամբարաններ։ Ժայռափոր շինության մուտքը, ներսի պատերն ու սյուներր զարդարված են գեղեցիկ քանդակներով։ Տեղանքին յուրօրինակ գրավչություն ու վեհություն են տալիս վանքը շրջապատող բարձրաբերձ քարաժայռերը։
Միջնադարյան Հայաստանի հոգևոր ու մշակութային կենտրոններից էր։ Կար դպրոց, գրադարան, գրչատուն և այլն։ Այստեղ են ապրել ու ստեղծագործել պատմիչներ Մխիթար Այրիվանեցին և Սիմեոն Այրիվանեցին, որոնք մեծ աշխատանք են ծավալել գրչության արվեստի զարգացման բնագավառում։ Դպրոցն ունեցել է հարուստ մատենադարան։ Մեզ են հասել հայերեն շատ ձեռագրեր, որոնց մի մասը պահվում է ԵրևանիՄ.Մաշտոցի անվան Մատենադարանում։ Վանքը բազմիցս ենթարկվել է ասպատակությունների, բայց եղել է անմատչելի, Գեղամա լեռներն էլ՝ նրան հուսալի պաշտպան։
Ավանդության
Աշխարհակալին Լենկթեմուրայ լուեալ զանուանելի հրաշագործութեանց սրբազան վանիցս, անձամբ անձին դիմէ ի փորձ լինել պատմաբանութեանս։ Անթխ զօրօք յարձակի ի ձորն ամայի, հրամայէ յոխորտանօք ծադրաբանելով բերել նմա զսուրբ նշանն Գեդարդայ։ Բայց այնինչ ձեռք բարձրացուցանեն զնիզակն աո հարկանել զսուրբ նշանն, յական թօ֊ թափել գունդք բխրաւոր զօրաց անմարմնոց, զրահաւորեալ և ի զգեստս երփներանգս, յարձակին ի վերա ամենուստեք։ Ռշնամին սուրբ հաւատոյ ոչ կարացեալ տանել անգամ և զտեսիլ զայս ահաւոր, տեսանելով մանաւանդ զշփոթ և զհարուածիւրայնոցն, յորոց բազմաց դէմի թիկունս դաոնայ, այլոց ձեոք գօսանան, բազմաց կուրութիւնյաւիտենական փակէ զլոյսն տունջեան, այլք իբրև արկան անկենդան անդ մնան կարկաոեալ, դաոնայ աոխրսն ողբագին և գոչէ. «Ադամ, գեօր գեջ» (Տե՛ր իմ, տե՛ս, անց)։ Ապա մեծաւ հաոաչանօք մսւդթէ զթոդութիւն, րնծայէ զպարգևս մեծամեծս և դաոնայյետս։
Ավանդության փոխադրությունը
Լսած լինելով Գեդարդա վանքի հրաշագործությունների համբավը` Լենկթեմուրը որոշում է անձամբ փորձել այն։ Անթիվ զորքով հարձակվում է ամայի ձորի վրա և հոխորտանքով ու ծաղրաբանությամբ հրամայում է բերել իր մոտ Գեդարդի Սուրբ նշանը։ Հենց որ բարձրացնում են նիզակները Սուրբ նշանին հարվածելու, անմիջապես բյուրավոր աներևույթ զրահավորված զինվորներ գույնզգույն համազգեստներով, ամեն կոդմից հարձակվում են թշնամու վրա։ Իրարանցում է ընկնում Թեմուրի զորքի մեջ. ոմանք փախուստի են դիմում, ուրիշների ձեռքերն են գոսանում, շատերր կուրանում են։ Տեսնելով այդ՝ սարսափահար Լենկթեմուրը թողություն է խնդրում, Սուրբ նշանից և մեծամեծ պարգևներ խոստանալով նրան, ետ է վերադառնում։
Комментариев нет:
Отправить комментарий