Մեզ համար արտասովոր չէ սովորել եւ օգտագործել ավելի քան մեկ լեզու: Աշխարհի շատ երկրներում գրեթե բոլոր մարդիկ խոսում են մեկից ավելի լեզուներով: Օրինակ՝ ԱՄՆ-ի որոշ մասերում (ինչպես Ֆլորիդան է), որոշ մարդիկ խոսում են իսպաներեն, որպես մայրենի լեզու: Այս մարդկանց մեծ մասը նաև սովորում է անգլերեն, իսկ որոշ անգլախոս մարդիկ սովորում են իսպաներեն:
Բայց թերեւս աշխարհի ամենալավ լեզու սովորողները հնդիկներն են, որոնք ապրում են Ամերիկայի հարավում՝ Վաուպե՛ս Ռիվերի մոտ:
Մոտ 10.000 Վաուպես Ռիվերի հնդկացիներ ապրում են Ամազոնի արևադարձային անտառի տարածքում: Այդտեղ կան 20-ից ավել տարբեր լեզուներ: Վաուպես Ռիվերի հնդկացիները հիմնականում խոսում են երեք լեզուներով, սակայն հաճախ դրանք երեքից ավել են: Դրա պատճառն այն է, որ երբ մարդն ուզում է ամուսնանալ, պետք է ամուսնանա որեւէ մեկի հետ, ով խոսում է ուրիշ լեզվով: Այսպիսով երեխաները միշտ սովորում են երեք լեզու՝ իրենց մոր առաջին լեզուն, իրենց հոր առաջին լեզուն եւ Տուկանո՝ լեզու, որը տարածված է Վաուպեսի Հնդկացիների մոտ: Երբ նրանք մեծանում են, պետք է ամուսնանան նրա հետ, ով խոսում է ուրիշ լեզվով, եւ նրանց երեխան պետք է սովորի ամենաքիչը երեք լեզու: Լեզուների թիվը ավելի շատ է, քանի որ Վաուպեսի ժողովուրդը շարունակում է լեզուներ սովորել, երբ դառում է պատանի և չափահաս:
Комментариев нет:
Отправить комментарий