Страницы

воскресенье, 23 февраля 2014 г.

Արվեստ :Թատրոն և երաժշտություն

Հայ միջնադարյան թատրոնը ժառանգեց Հայաստանի հելլենիստական թատրոնի ավանդույթները: Վաղ միջնադարում թատերական ներկայացումները տրվել են հայերենով և վայելել են մեծ ժողովրդականություն: Թատերական ներկայացումները տեղի են ունեցել քաղաքային հրապարակներում կամ գյուղական բնակավայրերի կենտրոններում՝ շրջիկ թատերախմբերի կողմից:

 Դրանք սովորաբար կազմված էին լինում պարուհիներից ու լարախաղացներից: Նրանց հաճախ հրավիրում էին իշխանական խնջույքներին՝ զվարճացնելու նախարարին, նրա ընտանիքի անդամներին և հյուրերին: Դերասանները փանդիռների (հայկական նվագարան) նվագակցությամբ երգում ու պարում էին հարսանիքներին, իշխանական խնջույքներին և երգում հուղարկավորության ժամանակ: Բուռն տարածում ունեին ժողովրդական գուսանական երգերը: Մեծ զարգացում ապրեց հոգևոր երաժշտությունը: Երգում էին Մեսրոպ Մաշտոցի, Կոմիտաս կաթողիկոսի և ուրիշների հեղինակած շարականները:
Վաղ միջնադարի հայ մշակույթն ամփոփեց հայոց հին մշակույթի զարգացումը և հայ մշակույթի մեջ ներմուծեց իսկական ազգային, ժողովրդական ոգի: Հայ մշակույթի բազմաթիվ երևելի հուշարձաններ ձեռք են բերել համաշխարհային նշանակություն:

Комментариев нет:

Отправить комментарий