Страницы

воскресенье, 23 февраля 2014 г.

Վարժություն 23

Մեր տանը միշտ էլ թխել են հայկական հացեր՝ բազմազան ու տարաձեւ, եւ բոլորին էլ համեղ էին, ախորժագրգիռ ու ախորժաբույր: Հիշում եմ՝ մայրս թխում էր գրտնակով հարթեցված, ստվարաթղթից էլ բարակ ու նուրբ լավաշ, որը չորանալուց հետո դառնում է խրթխրթան: Հաց թխելու օրը մայրս արթնանում էր վաղօրդայնին, ճեպ-ճերմակ ալյուրից հունցում էր խմորը, որը սկզբում առազգական էր լինում, բայց աստիճանաբար դառնում էր փրփրուն: Մայրս գոնե ձմռանը, երբ աշխատանքն ավելի քիչ էր, կարող էր մի կուշտ քնել, բայց նրա կարծիքով հացն անպայման պետք է թխվեր վաղ առավոտյան, եւ նա, ամառ լիներ, թե ձմեռ, առվոտյան ժամը հինգին արթնանալով, գործի էր անցնում: Երբ բոլորս ոտքի վրա էինք լինում ու նախաճաշելու պատրաստ, մորս աշխատանքն արդեն ավարտված եր լինում: Մի քանի ժամ ողջ տունը լցված էր լինում նոր թխված հացի բուրմունքով ու հաճելի ջերմությամբ:








Комментариев нет:

Отправить комментарий