X-XIV դդ. բարձր զարգացման հասան նյութական և հոգևոր մշակույթի բոլոր բնագավառները: Մշակութային վերածնունդը պայմանավորված էր երկրի քաղաքական և տնտեսական առաջընթացով: Պետականության վերականգնումից ու ամրապնդումից հետո տևական խաղաղություն էր հաստատվել, բարգավաճում էր տնտեսությունը: Հայ թագավորները դպրոցական գործի, գիտության և արվեստի հովանավորներ էին: Մշակութային վերելքը պայմանավորված էր նաև քաղաքային կյանքի վերածնունդով:
Միջնադարյան քաղաքներն առաջ էին քաշում աշխարհիկ կրթություն ստացած, բնական գիտություններին, իրավագիտությանն ու բժշկագիտությանը տեղյակ մարդկանց մեծ պահանջ: Քաղաքներում ապրող մեծահարուստները հանդես էին գալիս որպես բարձրարվեստ գործերի պատվիրատուներ: Մշակութային առաջընթացի կարևոր նախադրյալ էր նաև հարևան երկրների հետ բազմազան շփումների աշխուժացումը:

Комментариев нет:
Отправить комментарий