Թումանյանի թանգարանում ենք, ավելի ճիշտ՝ թանգարանի աստիճաններին: Փորձում ենք ամփոփել նախագիծը: Մի մասը նկարում է թումանյանական կերպարներ, մի քանիսը գործի են դրել ֆոտոխցիկները, մի մասը ընթերցումներ է անում: Հետաքրքիր ամփոփում ստացվեց, յուրօրինակ՝ նկարչական պլեներ+բաց դաս: Մեկ ժամից ավել մենք աստիճաններին նստած նկարում էինք, լսում մեր ընկերներին, երբեմն միանում: Թանգարան այցելողները կանգնում էին ու նայում, թե ինչպես ենք աշխատում: Վերջացրինք ու շրջեցինք թանգարանում: Միանգամից զգացվեց, որ մեր նկատմամբ բարյացակամ էին տրամադրված. գուցե նրանց դուր էր եկել մեր այդօրինակ դասը: Ապա թանգարանի աշխատակիցները ցույց տվեցին ցուցահանդեսի սրահն ու ավելացրին, որ ցանկացած ժամանակ կարող ենք այդտեղ կազմակերպել ցուցահանդես:
Շուտով կներկայացնենք տեսանյութը:
Комментариев нет:
Отправить комментарий