Страницы

воскресенье, 6 марта 2016 г.

Մուրացան

Muratsan.jpgՄուրացան (իսկականը՝ Գրիգոր Տեր–Հովհաննիսյան1854դեկտեմբերի 1, Շուշի - 1908օգոստոսի 30, Թիֆլիս), հայ արձակագիր։
Նախնական կրթաթյանն ստացել է մասնավոր դպրոցներում, այնահետև ուսումը շարանակել Շաշիի թեմականում, որն ավարտել է 1873-ին։ Մեկ տարի կատարելագործել է ֆրանսերենի իմացաթյունը, երկու տարի հայոց լեզու և պատմաթյան ավանդել մանկավարժ Խորեն Ստեփանեի դպրոցում։ 1877-ին շրջագայել է Արցախի ու Սյունիքի պատմական հիշարժան վայրերում, ուսումնասիրել հին հիշատակարաններ, այնուհետե գրել «Հասան-Ջալալյան ազգի համստոտ տոհմագրությունը» երկը («Փորձ», 1880, թիվ 5)։ 1878-ին Մուրացանը մեկնել է Թիֆլիս։ Սովորելով հաշվապահաթյան՝ աշխատանքի է անցել առևտրական տներից մեկում, որտեղ և մնացել է մինչե կյանքի վերջը։ Մուրացանի երկերը լույս են տեսել ազգային պահպանողական կամ սրան հարող հանդեսներամ ու թերթերում՝ «Մեղու Հայաստանի», «Նոր դար», «Արձագանք», «Թատրոն», «Լումա»։

Մուրացանի գրական նախափորձերը վերաբերում են վաղ պատանեկության տարիներին։ Դրանք եղել են սիրո, կարոտի, հայրենասիրության բանաստեղծական ռոմանտիկ ներշնչումներ, որոնց նմուշները ժամանակին լույս են տեսել «Արարատ» ն «Արշալայս Արարատյան» պարբերականներում։ Մուրացանը գրական ճանաչման է արժանացել «Ռուզան կամ Հայրենասեր օրիորդ» (1881) պատմական դրամայով, որն առաջին անգամ հրատարակվել է 1900-ին, «Թատրոն» հանդեսում։ Սյուժեն ընտրելով XIII դ. թաթար-մոնղոլական արշավանքների շրջանի Արցախի պատմաթյունից, գրողը գլխավոր հերոսին օժտել է առաքինության, անձնազոհության ու հայրենասիրության բարձր գիտակցությամբ, հաստատել հայ ժոդովրդի «բարոյական արժանավորությունը»:
«Հայ բողոքականի ընտանիքը» (1882) վիպակում, «Իմ կաթոլիկ հարսնացուն» (1885) վեպում Մուրացանը արծարծել է եկեղեցադավանաբանական հարցեր, քննադատել կաթոլիկ հայերի բարոյական վարքագիծը։ «Հասարակաց որդեգիրը» (1884), «Հարուստները զվարճանում են» (1884), «Ի՛նչ լայեղ է» (1885), «Անպատճառ իշխանուհի» (1886) պատմվածքներում և «Չհաս է» (1886) վեպում ռոմանտիկական հեգնանքի դատափետումների է ենթարկամ հայ ապազգայնացող վերնախավերին, ամենասուր տագնապներով վերապրում բարքերի այլափոխությունն ու բարոյական արժեքների կորուստը։
Մուրացանի ըմբռնումով ազգի զարգացումը ճիշտ ուղիների վրա դնելու համար անհրաժեշտ են առաքյալներ։ Եվ որպես «գործելու ծրագիր» նա առաջադրում է «Խորհրդավոր միանձնահի» (1889) վեպը, որի առաքյալ հերոսը՝ Քույր Աննան, ռոմանտիկական իդեալների աշխարհում ուրվագծում է սոցիալական իր ուտոպիան։ Ըստ էության դա տնտեսապես բարեկարգված և լոաավորաթյամբ նորոգված նահապետական համայնքն է, որի բարոյական նեցուկներն են դպրոցը և եկեղեցին։ «Լուսավորաթյան կենտրոնը» (1892), «Նոյի ագռավը» (1899), «Առաքյալը» (1902), «Գթաթյան քույրեր» (1902) երկերում Մուրացանը փորձում է վերստին հարություն տալ առաքյալ հերոսին, սակայն իրականությունը փշրում է նրա պատրանքները։ Նրա համոզմամբ հասարակությունն այլես ընդունակ չէ առաքյալներ ծնելու, քանի որ «ժամանակի նշանը» անձնասիրությունն է, որ տրոհել էր մարդկային էությունը և օտարել նրանից հերոսականն ու էպիկականը։ Իր ստեղծագործություններում արծարծելով անհատի ու հասարակության փոխհարաբերության հարցը, Մուրացանը առաջադրում էր որոշակի էթիկական սկզբունքներ։ Հետևելով Կանտի էթիկային՝ նա մերժում էր հեդոնիզմը, դրան հակադրելով երջանկաթյան իր ըմբռնումը՝ «նվիրվել հասարակաց բարվույն և դրա մեջ որոնել ճշմարիտ երջանկաթյուն»։
Իրականության մեջ չգտնելով իր իդեալները՝ Մուրացանը հայացքն ուղղում է դեպի պատմական անցյալը։ «Գևորգ Մարզպետանի» (1896) վեպը Մուրացանի ռոմանտիկական պատմափիլիսոփայության համապարփակ մարմնավորումն է. արտացոլելով X դ. Բագրատանիների թագավորության շրջանի իրադարձությունները, Մուրացանը ցոլյց է տալիս անձնական երջանկաթյան և պարտականության ողբերգական ներհակությունը Աշոտ Երկաթ թագավորի կերպարում։ Ըստ Մուրացանի, թագավորը, այսինքն՝ պատմական անհատը, իրավունք չունի ազատ լինելա, իսկ ազատ անհատը՝ թագավոր։ Այս տեսակետից սպարապետ Գևորգ Մարզպետունին մարմնավորամ է գրողի իդեալը։
«Անդրեաս երեց» (1897—98) պատմավեպի սյուժեն վերցված է Հայաստանում XVII դ. սկգբի պարսկական տիրապետաթյան շրջանի իրադարձությաններից, պատկերում է Ագուլիսի դպրոցի վերակացու Անդրեաս երեցի նահատակաթյունը՝ հանուն հայրենիքի և հայադավան եկեղեցու։ «Տիկին Փիլարյանի վիշտը» (1897), «Պսակների բողոքը» (1899), «Թե ինչու իմ ստորագրությունը չընդունեցին» (1902), «Հատուկ թղթակիցը» (1902) պատմվածքներում գրողը սուր ծաղրի է ենթարկում լիբերալիզմի գաղփարախոսներին։ «Խոջիվանքում» (1886), «Հանելուկը լուծվեցավ» (1890), «Երկասից ո՛րը» (1891), «Մարդը մտադրվում է, իսկ կինը կարգադրում» (1897), «Ցպահանջ» (1899) պատկերներում բացահայտվում են մարդկային հոգեբանաթյան տարերքամ թաքնված անբացատրելի պարադոքսները։
Մուրացանի ստեղծագործությունը հայ դասական գրականության ամենաինքնատիպ էջերից է։ Ասպարեզ մտնելով հայկական ռոմանտիզմի բուռն վերելքի շրջանամ՝ Մուրացանը թեև ականատես եղավ այդ դպրոցի քայքայմանը, սակայն մշտապես հավատարիմ մնաց գեղարվեստական իր վաղ նախասիրություններին և դարձավ հայկական ուշ ռոմանտիզմի ամենախոշոր դեմքը։ Մուրացանը մեծ ընդգրկամների արվեստագետ է։ Գեղարվեստական ոլորտների մեջ առնելով հայկական իրականաթյան բոլոր բնագավառները՝ նա վավերացրեց մի ամբողշ պատմաշրջան և արձագանքեց ազգային ու սոցիալական իրադարձությաններին։

Комментариев нет:

Отправить комментарий