Ռոմանտիզմ
Ռոմանտիզմը (վիպապաշտություն) մշակութային ուղղություն է, որը հայտնվել էր Եվրոպայում 18-րդ դարի վերջին և իր ծաղկմանն էր հասել 19-րդ դարի ընթացքում։ Այդ ժամանակաշրջանում կերպասրվեստի ու գրականության ներկայացուցիչները իրենց ստեղծագործություններում ցանկանում էին ընդգծել և ցույց տալ իդեալականը, որը հակադրվում էր իրական վիճակին։ Այս ժանրում ստեղծագործել են աշխարհահռչակ արձակագիրներ և բանաստեղծներ, ինչպիսիք են Յոհան Վոլֆգանգ Գյոթեն (Գերմանիա), Ջորջ Գորդոն Բայրոնը (Անգլիա), Ալեքսանդր Դյուման (Ֆրանսիա), Ալեքսանդր Պուշկինը (Ռուսաստան), Էդգար Ալլան Պոն (ԱՄՆ) և շատ ուրիշներ։ Երաժշտության մեջ մեծ հռչակ ձեռք բերեցին Ֆերենց Լիստը (Հունգարիա), Ֆելիքս Մենդելսոնը (Գերմանիա), Ջուզեպպե Վերդին (Իտալիա), Ֆրեդերիկ Շոպենը(Լեհաստան), ինչպես նաև՝ գեղանկարիչ Էժեն Դելակրուան (Ֆրանսիա), ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկին (Ռուսաստան), նկարիչ Ֆրանցիսկո Գոյան (Իսպանիա) և ուրիշներ։ Ռոմանտիզմը շարունակել է զարգանալ նաև 20-րդ դարի սկզբին, սակայն դեռ 19-րդ դարի սկզբից առաջատարի իր դերը զիջել է ռեալիզմին։
Ռոմանտիզմը գրականության մեջ
Ռոմանտիկները անհատի դրսևորումներով են որոշում թեմաները։ Ռոմանտիկների հերոսը գաղափարատիպ է։ Ռոմանտիզմը լինում է առաջադիմական ևհետադիմական։
Ռոմանտիզմի հետևորդները դժգոհ են ներկայից և հայացք են նետում դեպի ապագա։ Իսկ հետադիմականները հայացք են նետում անցյալ։
Համաշխարհային գրականության մեջ ռոմանտիզմի ներկայացուցիչներից են՝ Ջորջ Բայրոնը, Վիկտոր Հյուգոն, Շանդոր Պետեֆին և այլն։ Հայկական գրականության մեջ՝ Խաչատուր Աբովյան, Մկրտիչ Պեշիկթաշլյան, Ռափայել Պատկանյան, Ղևոնդ Ալիշան, Պետրոս Դուրյան, Ծերենց, Րաֆֆի։
Комментариев нет:
Отправить комментарий