Страницы

воскресенье, 6 марта 2016 г.

Ամփոփիչ աշխատանք բառագիտությունից

1.   Լրացրու բաց թողած տառը (տառերը), կրկնակ բաղաձայնը կամ երկհնչյունը որտեղ հարկավոր է.
Գոմեշ, մթնկա, լուսնկա, որթակոտոր, զարթուցիչ, նշխարենի, հանդիպակաց, հովվասուն, ընդդիմակաց, օրորել, առէջաթել, հոգեվիճակ, կարեւեր, ակնթարթ, միջօրե, ճրագալույց, ծեծկռտուք, աքցան, աքսոր, հովվերգություն, Աքիլլես, հելլենական, Սեթրակ, ճթքակոշիկ, հեղեղատ։
2.     Բառերը գրիր առանց փակագծերի՝ միասին, անջատ կամ գծիկով  
Հարավ-արևմտյան, սերնդե-սերունդ, հինգից-յոթ, չորս գլխանի, կուժկոտրուկ, բառգիրք։


3.   Խմբավորիր բառերն ըստ հոմանիշների։ Քանի՞ բառ հոմանիշ չունի այս շարքում։
 
նիրհել, վախենալ, տխմար, փոս, ննջել, երկյուղել, սրդողել, քնել, տգետ, վիրապ, մրափել, զարհուրել, բթամիտ, վեմ, ողորմելի, խրամատ։

4.   Ընտրիր դաժան բառի հոմանիշները.
Սինլքոր, անագորույն, ամբարտավան, ժանտ, դժնի, դժկամ, դժխեմ, բիրտ, անողորմ, դժոխալուր։

5.     Տրված բառացանկից առանձնացրու հոմանիշային զույգերը.
անթաքույց, պչրել, վեհանձն, պճնվել, բացահայտ, ճաշկերույթ, հեղհեղուկ, հրավերք, տմարդի, հեղեղատ։

6.     Տրված շաքից առանձնացրու պերճ բառի հականիշները.
շքեղ, անշուք, շլացուցիչ, հասարակ, ճոխ, հիասքանչ, պարզ, զգլխիչ, փառահեղ, պերճաշուք։

7.     Առանձնացրու հականիշների զույգերը.
սեր, աստիճանաբար, անվարժ, ատելի, լավ, միանգամից, միշտ, փորձառու, բնավ, հոռի։

8.     Առաջին շարքի բառերի դիմաց  2-րդ շարքից ընտրիր և գրիր բացատրությունները.
1. Հածել, հեծել, հեծկլտալ, հեծնել /դեգերել, տառապել, հեկեկալ, ձի նստել
2. դեգերել, ձի նստել, տառապել, հեկեկալ  

9.     Ո՞ր դարձվածքի իմաստն է սխալ բացատրված.
բերանը ջուր առնել –          չխոսել
կյանքի ընկեր-            ազնիվ, լավ ընկեր
դանակը ոսկորին հասնել -         համբերությունը հատնել
հոգու հետ խաղալ -            ձեռ առնել

10.                       Քարը փեշից թափել դարձվածքին ո՞ր իմաստը չի համապատասխանում.
ա) չհակառակվել, զիջել
բ) չնամառել
գ) անհաջողությունից խուսափփփել
դ) համաձայնության գալ

11.                       Ո՞ր նախադասությունների մեջ բառագործածության սխալ կա (ընդգծիր սխալ օգտագործված բառերը).

ա)Ուժեղ աղմուկից հանկարծակիի գալով՝ մոտեցավ լուսամուտին։
բ) Ավանդության համաձայն՝ վառելիքի դեզը վերածվել է քարե ամրոցի։
գ) Ակնոցի վրայից աչքերը հառնեց դիմացը նստած մարդկանց։
դ) Առվի մեղմ կարկաչյունը հանգստացնում էր հոգնած նյարդերս։
ե) Ինչ վերաբերում է կրթաթոշակին, այդ հարցին դեռ կանդրադառնանք։
զ) Իր վատ արարքի համար նա մեղանչեց ընկերոջ առաջ։

12.                       Ընդգծիր այն բառերը, որոնք համանուն ունեն.
գայլուկ, ցանցկեն, բալ, լալ, խեթ, տուն, շուտափույթ, բարձիչ, թան, թույլ։

13.                       Ընդգծիր այն բառերը, որոնցում ինքնուրույն գործածություն չունեցող արմատ կա.

սիրասուն, անողջախոհ, նետահարում, լուսաշող, քաջազն, բծախնդիր, չունևոր, զառամյալ, խցիկ, կառապան։

14.                       Ընդգծիր պարզ բառերը.
արագիլ, հրավեր, արձան, գոմեշ, գեղարդ, բարակ, ամրակ, բողոք, զարմիկ, դադար, գալար, հովար, հանդարտ, կաղամբ, հարուստ, կորուստ, պատում։

15.                       Ընդգծիր բարդ բառերը.
առաջնեկ, քննադատ, հախճապակի, փոխըմբռնում, աշորժալուր,? տանտիկին, ձեռնարկ, հոգեթով, ամենուր, քառասուն, ձեռնասուն, շքամուտք, ինչքան, մշտապես, որտեղ, այսօր։

16.                       Ընդգծիր մեկից ավելի ածանց ունեցող բառերը.
անմնացորդ, համաստեղություն, երկնա
յին, փախստական, ընդունելի, պարունակ, թարգմանչություն, հայրենիք, հարգանք, խորհրդական, ենթաշրջան, ձեռնարկություն, թերագնահատում, հակոտնյա, նախանձելի, բանտարկյալ։

17.                       Ընդգծիր բարդածանցավոր բառերը.
ձեռնտու, վարկառու, աչառու, զրպարտիչ, գործարանատեր, վիրակապարան, աչքաբաց, ավտոկայան, անհուսություն, տարրալուծում, լեզվաբանություն, հայազգի, թռչնաբուծարան, ուրվապատկեր, բնակատեղի, հեռուստացույց։

18.                       Տրված բառերի բառակազմական վերլուծություններից ո՞րն է սխալ.
ա) խմբագրել= խ(ու)մբ+ա+գ(ի)ր+ել
բ)խճանկար= խ(ի)ճ+ա+նկար
գ) տարորոշել= տար(ր)+որոշ+ել
դ) հակառակորդ = հակ+նռ+ակ+որդ

19.                       Բառակազմական վերլուծության ենթարկիր տրված բառերը.
ա) առաջնություն=առաջին+ություն
բ) հետախուզել=
հետ+ա+խուզել
գ) հետաքննչական=
հետ+ա+քննել+չ+ական
դ) հայելազարդ=
հայելի+ա+զարդ


20.                       Ընդգծիր հապավումները.
ժողդատարան, զինծառայող, ուսխորհուրդ, շինջոկատ, նորընտիր, կուստոմս, քաղբանտարկյալ, պետպատվեր, ուսմասվար, մարզկենտրոն, գրապահոց, սոցհարցում, բանավան, շինհրապարակ, զինադադար, պետեկամուտ։

Комментариев нет:

Отправить комментарий