Страницы

воскресенье, 6 марта 2016 г.

19-րդ դարի պոեզիան

1850-1860-ական թվականներին հայ գրականության առաջատար ժանրը պոեզիան էր։ Քնարերգությունը, ազատագրվելով կլասիցիզմի կանոնականությունից, հարստացել է բնության, սիրո, կարոտի մոտիվներով։ Քնարական խոհերի առանցքում հայրենիքն է՝ որպես հոգևոր արժեքների լինելիության սկիզբ։ 
Պետրոս Դուրյան[խմբագրել | խմբագրել կոդը]
Ներքաղաքական ռեակցիայի ուժեղացումը Թուրքիայում սուր տագնապներ է առաջացրել Պետրոս Դուրյանի պոեզիայում։ Բանաստեղծը հայ ժողովրդի փրկության ելքը համարել է լուսավորությունն ու միաբանությունը, կոչ է արել ինքնապաշտպանության («Նոր սև օրեր»)։ Դուրյանը հայ նոր քնարերգության առաջին մեծ սիրերգակն է. ռոմանտիկորեն չափազանցված, բայց զգացմունքի ողջ խորությամբ արտահայտել է անհատի հոգևոր ներաշխարհը, ապրումները («Պետք է մեռնիլ», «Սիրել», «Դրժել», «Լճակ», «Հծծյունք», «Նե», «Ներա հետ» և այլն ), տառապող մարդու բողոքը («Տրտունջը»)։ Դուրյանի ժառանգության անքակտելի մասն են ռոմանտիկական դրամաները («Վարդ եւ Շուշան կամ Հովիւք Մասեաց», 1867, «Սեւ հողեր կամ Յետին գիշեր Արարատեան», 1868, «Արտաշես Աշխարակալ», 1869, «Թատրոն կամ Թշուառներ», 1871, և այլն)։

Միքայել Նալբանդյան[խմբագրել | խմբագրել կոդը]
Իր ապրած դարաշրջանի ողջ հոգևոր փորձն ընդհանրացրել է Միքայել Նալբանդյանը։ Նա թողել է հարուստ գրական ժառանգություն (պոեզիա, արձակ, գրաքննադատական, հրապարակախոսական, պատմագիտական, փիլիսոփայական, լեզվաբանական, մանկավարժական, բանասիրական աշխատություններ)։ Նալբանդյանի պոեզիային բնորոշ են փիլիսոփայական խոհականությունը, հայրենասիրությունը, ազատասիրությունը, անցավորի ու հավերժականի տիեզրական սկզբի որոնումը, ներանձնական խոհերը («Լուսին», «Վազող ջրին», «Կյանք», «Մտածողություն», «ճշմարտություն», «Ապոլլոնին», «Իտալացի աղջկա երգը», «Ազատություն», «Մանկության օրեր» և այլն)։ Սզգային վեպի ձևավորման ասպարեզում նշանակալի է Նալբանդյանի դերը. «Մինին՝ խօսք, միւսին՝ հարսն» (1858) վիպակը և «Մեռելահարցուկ» (1859) վեպը հայ ռեալիստական արձակի առաջին գործերից են։ Հրապարակախոսության և գեղարվեստական ոճերի միասնություն է «Յիշատակարան Կոմս էմմանուէլի օրագրական թերթերից» (1858-1860) երկը, որտեղ արտացոլվել են ժամանակի հայ հասարակական կյանքին բնորոշ իրադարձությունները։ «Յաղագս հայկական մատենագրութեան ճառ» (1854-1855), «Յառաջաբան Թափառական հրեայի» (1857) , «Հանդես նոր հայախօսութեան» (1858) , «Կրիտիկա Սօս եւ Վարդիթերի» (1863-1864) ու բազմաթիվ այլ հոդվածներով և ուսումնասիրություններով Նալբանդյանը հայ գրաքննադատության հիմքն է դրել։ Բացառիկ է նրա ավանդը հայ հրապարակախոսության ձևավորման և զարգացման մեջ («Երկու տող», 1861, «Երկրագործութիւնը որպես ուղիղ ճանապարհ», 1862, «Հեգելը եւ նորա ժամանակը»,1863, հրատարակվել է՝ 1902

Комментариев нет:

Отправить комментарий