1850-1860-ական թվականների հայ գրականությանը հատկանշվել է 2 գլխավոր ուղղությունների՝ ռոմանտիզմի ևռեալիզմի զուգահեռ գոյությամբ, որոնք ել ընդլայնել են գրականության արտահայտչամիջոցները։ Գեղարվեստական նվաճումներից էր վեպի ծնունդը։

Պարոնյանը, հարուստներին նվաստացնելով, դիմակները հանելով, նրանց դրել է ծիծաղելի վիճակում: «Պտույտ մը Պոլսո թաղերուն մեջ» ստեղձծագործության մեջ պատմում է Ստամբուլի մեծ ու փոքր երեսունչորս թաղամասերի համայնքի կյանքի մասին, քննադատում է տղամարդկանց, մասնագիտությունները, ռաքի խմելու ձևը, կանանց, մոդայամոլությունը, նուրբ քննադատություններով ներկայացնում է բամբասանքները, փողոցների կարգ ու կանոնը, ըստ թաղամասերի ժողովրդի ունեցվածքի մակարդակը, կրոնավորներին, դպրոցները, եկեղեցիները, առևտրականները, ձկնորսներին, գինետները, զվարճանքի վայրերը, շոգենավերը և այլն:
Շիրվանզադե

Շիրվանզադեն հաղթահարեց Րաֆֆու, Պատկանյանի, Պռոշյանի գրքերում հանդիպող ռոմանտիկական պայմանականությունը : Նա իրական կյանքն էր պատկերում իր արատներով , վարք ու բարքով : <<Արտիստը >> , << Կրակ >> , <<Արամբի>> , <<Արսեն Դիմաքսյան >> և այլ գործերում ատելության հետ մեկտեղ ընթերցողին փոխանցում է հույզեր , մարդկային բարդ ապրումներ , որտեղ տիրապետող է դառնում լավին ձգտելու ցանկությունը : Շիրվանզադեի ռեալիստական արվեստը աչքի է ընկնում հենց նրանով , որ ներթափանցում է արտացոլվող կյանքը դատապարտում , ցույց տալիս թերությունները , մարդկային ոգու փոքրությունը , գրողը ցանկանում է այդ կյանքը տանել դեպի իդեալականացման : Շիրվանզադեի արվեստը ձգտում է գեղեցիկին , գեղեցիկի միջոցով փորձում է հաղթահարել ներկա կյանքի տգեղությունն ու ճղճիմությունը :
Շիրվանզադեի ռեալիզմի բնույթը , նրա էական հատկանիշը բացասական երևույթների քննադատության մեջ է : Օրինակ , հայ գավառական իրականությունը նրա մոտ դուրս է բերված որպես մի անծայրածիր խավարի մի իշխանություն : Հեղինակի մոտ քննադատական ռեալիզմը ըստ էության սոցիալական հիմքեր ունի : Ինչպես նկատել է Մ. Գորկին , թե փոքր տաղանդներն են փառաբանել բուրժուազիային , իսկ մեծերը միայն քննադատել են : Շիրվանզադեն գտնվում է մեծերի շարքում :
Շիրվանզադեն իր ստեղծագործությունների մեջ պատկերում է հայ իրականությունը , որքան էլ հայ կյանքը և գրականությունը առաջ գնալու լիներ , այնուամենայնիվ մեծ դեր են ունեցել նաև Շիրվանզադեի այնպիսի գլուխգործոսները , ինչպես , օրինակ <<Քաոս>> վեպը , << Պատվի համար >> դրաման : Նշանավոր գործեր են նաև <<Նամուս >> վեպը և <<Արտիստը>> :
Շիրվանզադեն հասնում է ռեալիստական արվեստի խոր ըմբռման , որը նրան բարձրացնում է իր ժամանակի գրական մեծությունների և առաջավոր մտածողների շարքը : Նա գտավ այն նոր խոսքը , որ ճշմարիտ տաղանդի ու ստեղծագործության պայմանն է : Նա բացեց բոլորովին նոր , ընթերցողի համար անհայտ աշխարհ , ստեղծեց դարաշրջանի մի նոր պատկեր : Որքան մեծ է արվեստագետը , այնքան մեծ է նրա ընդգրկումների շրջանը , այնքան ավելի լայն ու խորն է վերցնում իր ժամանակի կյանքը : Հենց այս իմաստով Շիրվանզադեն մեծություն է հայ և անդրկովկասյան ժողովուրդների գրականության մեջ : Նա դուրս գալով հայկական կյանքի սահմանից, ընդհանրապես անդրկովկասյան կյանքի նորագույն դարաշրջանը է նկարագրել: Շիրվանզադեն տեսնում է նոր հասարակության բոլոր կողմերը , համեմատելով հին կենսաձև նորի հետ : Նա չէր կարող չհիշել ֆեոդալական անցյալը և չէր կարող չտեսնել կյանքի որոշակի առաջընթացը : Բայց Շիրվանզադեի ռեալիզմի կարևորագույն հատկանիշն այն է , որ նա կարողանում է տեսնել նաև նոր հասարակության արատները : Հեռու մնալով անցյալի մեծարման պատրանքից , ավելի ճիշտ ` դատապարտելով հետամնաց անցյալը ՝ գրողը իդեալներ չի փնտրում ներկայի մեջ : Ներկան նրա մեջ առաջացնում է խոր դժգոհություն ու անբավականություն : Ժխտելով անցյալը՝ նա բացասական դիրք է ընդունում նաև ներկայի նկատմամբ : Դրական շատ բաներ տեսնելով մեծ քաղաքներում , այնտեղ որոնելով իր սիրած հերոսներին ` աշխատանքի մարդկանց , ժողովրդին նվիրված մտավորականներին , կապիտալիզմի զոհերին , Շիրվանզադեն քննադատական դիրք է բռնում նորագույնճակատագրի հարցերը : Գրողը մարդկային կյանքի ողբերգությունը և հոգեբանական երևույթները բացատրում է շրջապատող կյանքի փաստերով , հասարակական և սոցիալական միջավայրով : Մեծ դարաշրջանը պատկերելիս Շիրվանզադեն հիմք է ընդունել տիպական արվեստը , այսինքն` իրականության տված փաստերի գեղարվեստական ընդհանրացումը : Բազմաթիվ խավերի ու շրջանների , ազգերի ու դասակարգերի նկարագիրը, նրա երկերում հանդես են գալիս խոր հոգեբանությամբ : Նա կատարելության հասցրեց հոգեբանական-սոցիալական վեպը , հաղթահարելով նախորդ շրջանի հայ արձակի զարգացման դժվարությունները : Նա գրում է հստակ և տեսանելի , առանց ավելորդության ու պաճուճանքի , պարզ , բայց ոչ պարզունակ , ճշգրիտ , բայց ոչ չոր , նրա ոճին բնորոշ է չափի արտակարգ զգացումը : Նա շատ հարցեր է առաջ քաշել , կյանքի շատ հարցեր է երևան հանել : Մեծ քաղաքում նա ականատես է եղել շատ երևույթների , որոնք ուղղակի կամ անուղղակի բացահայտում են կյանքի հակասությունները , նկարագրել է բուրժուական իրականության սոցիալական-բարոյական ախտերը՝ մի դեպքում հիմք ունենալով ընտանեկան հարաբերությունները , մի այլ դեպքում հասարակական հարաբերությունները : Մի դեպքում նրա հերոսն ընտանեկան հարկի տակ տառապող կինն է , մի այլ դեպքում` ծանր ողբերգություն ապրող դեմոկրատ ինտելիգենտը : Շիրվանզադեն ձգտում է ցույց տալ այն պայմանները , որոնցից սկիզբ է առնում ողբերգությունը : Նա մեծ ուշադրություն է դարձրել նաև մտավորականությանը , այն ներկայացնելով ընդհանուր կյանքի ու սոցիալական հարաբերությունների մի կողմը : Ռեալիզմն իր բովանդակությամբ շատ ավելի համապարփակ է , միշտ էլ ունեցել է սոցիալական բովանդակություն և այն կապված է իրականության արտացոլման հետ : Շիրվանզադեն միշտ ձգտել է արտացոլել դարաշրջանի աչքի ընկնող հակասությունները : Նա առանձնակի ուշադրություն է դարձրել մտավորականության և հասարակության խնդիրներին :
Շիրվանզադեի ստեղծագործությունները մեծ ազդեցություն են թողել հայ գրականության վրա : Նա մեծ ուսուցիչ է տիպեր ու կոնֆլիկտներ ստեղծելու ՝ կյանքը իր բոլոր կողմերով նկարագրելու արվեստով և չափի զգացումով :
Комментариев нет:
Отправить комментарий