Страницы

четверг, 5 декабря 2013 г.

Սխալ պատկերացում

Որպեսզի իրենց միայնակ չզգային, այր ու կին որոշեցին իրենց համար մի գեղեցիկ շան ձագ գնել: Նրանք սիրում էին շանը ու հոգ տանում նրա մասին, ինչպես սեփական որդուն հոգ կտանեին: Շունը մեծացավ ու դարձավ շատ խելացի, գեղեցիկ ու հասկացող, ու մի անգամ չէ, որ շունը փրկել է ընտանիքի կարողությունը բազմաթիվ գողերից: Նա հավատարիմ էր, նվիրված, սիրում ու պաշտպանում էր իր տերերին: Յոթ տարի անց (ինչ նրանք գնել էին այդ շանը) ամուսիններն ունեցան իրենց երկար սպասված փոքրիկին: Նրանք երջանիկ էին: Փոքրիկը զբաղեցնում էր նրանց ամբողջ ժամանակը, իսկ շան համար նրանք այլևս ժամանակ չէին ունենում: Շունը զգում էր, որ այլևս պետք չէ ամուսիններին ու սկսում էր խանդել երեխային:
Մի անգամ ամուսինները քնած փոքրիկին տանն էին թողել, իսկ իրենք բակում զբաղվում էին տոնախմբության պատրաստությամբ: Երբ նրանք մտան տուն, երեխայի ննջասենյակից դուրս եկավ շունը: Վերջինիս մռութը ամբողջությամբ պատված էր արյունով, իսկ շունը իրեն լավ զգալով` շարժում էր պոչը: Փոքրիկի հայրը մտածեց ամենավատը: Վերցրեց զենքն ու սպանեց շանը: Այնուհետև վազեց փոքրիկի ննջարան ու գետնին, փոքրիկի օրորոցի մոտ, տեսավ հսկայական անգլուխ օձ: «Ես սպանեցի իմ հավատարիմ շանը», – շշնջաց տղամարդը` հազիվ զսպելով արցունքերը:



Իմ կարծիքով այս պատմությունը հորինված է։ Ճիշտ է, իմաստը հասկանում եմ, բայց կարծում եմ, որ ավելի ճշմարտանման պատմություն կարող էին  հորինել:


Комментариев нет:

Отправить комментарий