Страницы

четверг, 13 марта 2014 г.
































Արդյո՞ք նրանք գոյություն ունեն                                      

«Կրիպտոս» բառը եկել է Հունաստանից եւ նշանակում է թաքնված: Եվ  «կենդանաբանություն» պարունակող ցանկացած խոսք կապված է կենդանիների հետ: Այսպիսով, զարմանալի չէ, որ կրիպտոկենդանաբանությունը  գիտություն է «թաքնված» կենդանիների մասին:  Բայց սա չի նշանակում, որ կենդանիները չեն ուզում երեւալ, ուղղակի նրանք կարող է, կամ իսկապես գոյություն չունեն­: Կրիպտոկենդանաբանությունը վերաբերում է այս կենդանիներին՝ կրիպտիդներին:

Որոշ կենդանիներ որոնց ուսումնասիրում են կրիպտոկենդանաբանները, անշուշտ գոյություն ունեն: Օկապին, կամ կարճ պարանոցով ընձուղտը եւ լեռնային գորիլան լավ օրինակներ են: Երբ նրանց նկատել են քիչ քանակով մարդիկ, գիտնականները հրաժարվել են հավատալ, որ նրանք գոյություն ունեն: Տեւել են տասնյակ տարիներ, մինչեւ նրանք դարձել են կենդանիների թագավորության պաշտոնական անդամներ: 

Կրիպտոկենդանաբանները հավատում են, որ մենք չենք հայտնաբերել բոլոր կենդանիներին, որոնք գոյություն ունեն աշխարհում: Պետք է լինեն ինչ-որ չհայտնաբերված կրիպտիդներ, որոնց մենք երբեւիցե չենք գտել: Ըստ այս,  նրանք ի նկատի չունեն, որ մտածում են, որ չբացահայտված առասպելական արարածները, ինչպես Լոխ Նեսս Հրեշը կամ Բիգ Ֆութը իսկական կենդանիներ են նույն կերպ ինչպես նապաստակները կամ բորենիները, գիտնականները չեն գտել ոչ մի ապացույց Նեսսի գոյության մասին, եւ նրանք պնդում են, որ Բիգ ֆութը հավանաբար մեծ կապիկի նման մի բան է: 

Ինչի մասին որ վիճում են կրիպտոկենդանաբանները, այն է, որ աշխարհում կան մեծ տարածքներ, որոնք մարդիկ դեռ չեն ուսումնասիրել, եւ այդ տարածքներում էլ հավանաբար հանդիպում են կրիպտիդները: Վու Քուան բնության արգելոցը Վիետնամում սրա օրինակն է: Մինչեւ 1990 թ. այդտեղ ոտք չեր մտել, հետո գիտնականները սկսեցին այդտեղ աշխատել: Գտնվեցին ձկների, թռչունների, կրիաների եւ կաթնասունների նոր տեսակներ:

Կրիպտոկենդանաբանները նաեւ ասում են, որ որոշ կենդանիներ, որոնց գիտնականները կարծում էին որ մեռած են, կարող են դեռ գոյություն ունենալ: Օրինակ Դոդոն եւ հսկա Մոան: Եւ կրիպտոկենդանաբանները կարող են ճիշտ լինել: Ինչպես վերջերս եւ 1999-ին Գիտնականները Իսպանիայում գտել էին մի քանի Galliota gomerana սողուններ: Արարածներ, որոնց մասին գիտնականները մտածում էին, որ նրանք բնաջնջված են արդեն 500 տարի:

Կրիպտոկենդանաբանության քննադատները ասում են որ դա խելագար գիտություն է: Բայց արդյո՞ք մենք կարող ենք վստահ լինել, որ Երկրի վրա ամեն կենդանու մասին մենք գիտենք: Դե, փաստերըը մինչ այժմ կարծես ենթադրում են, որ ոչ:



Комментариев нет:

Отправить комментарий