Страницы

вторник, 21 января 2014 г.

Հեծանվային հեղափոխություն

Ինչպես բոլոր մեծ քաղաքները , Փարիզը նույնպես  ունի երթևեկության խնդիր՝շատ մեքենաներ,  շատ խցանումներ եւ շատ աղտոտվածություն արտանետման ծխից:
Այսպիսով, 2007 թվականին, քաղաքը մեկնարկեց ծրագիր՝ տվյալ իրավիճակը բարելավելու համար:
Համաձայն ծրագի մարդիկ կարող էին վերցնել հեծանիվ, օգտագործել այն այնքան, ինչքան կցանկանան, իսկ հետո թողնեն այն նույն կամ մի ուրիշ հեծանիվի կայանում: Առաջին կես ժամը հեծանիվը անվճար է, բայց եթե դու կես ժամ հետո չվերադարձնես հեծանիվը՝ պիտի վճարես: Մեկ օրն արժե միայն 1 եվրո, իսկ մի տարին՝ 29 եվրո: Հեծանիվները ծանր են (25 կգ),  մոխրագույն եւ ունեն զամբյուղներ: Քաղաքում կա 20.000 հեծանիվ եւ մոտ 1,450 հեծանվակայան հեծանիվների համար: Հեծանիվների կայանների թիվը գերազանցում է մետրոյի 298 կայանների քանակին:
Փարիզը միակ քաղաքը չէ, որը ունի այսպիսի ծրագիր: Նույնիսկ Ֆրանսիայի Լիոն քաղաքում շատ տարիներ առաջ կար «անվճար» հեծանիվ ծրագիրը: Ոչ բոլորն են դա համարում լավ մտահաղացում: Մի փարիզեցի ասել է՝ «այս հեծանիվները միայն կարճ երթևեկությունների համար են:  Եթե մարդիկ ցանկանան ճանապարհորդել ամբողջ քաղաքով, նրանք չեն ուզենա օգտագործել հեծանիվներ, նրանք բոլորը կվերցնեն իրենց մեքենաները»:

Քաղաքի խոսակն ասաց՝  « Հեծանիվները իհարկե չեն լուծի խցանումների խնդիրը, բայց դրանք ինչ որ չափով կխթանեն մթնոլորտի աղտոտությանը: Խցանումները օդի աղտոտման հետ վերցրած մեծ խնդիր են: Բոլորը գիտեն գլոբալ տաքացման եւ եղանակի կտրուկ փոփոխությունների մասին: Մենք գիտենք, որ մասամբ արեւադարձային անտառները անհետանում են: Բանն այն է, որ աշխարհը շատ աղտոտված է եւ մենք կարող ենք հենց հիմա փոխել իրավիճակը: Հեծանիվները կարող են մարդկանց օգնել՝ ավելի առողջ կենսակերպ վարելու համար: Չկա ավելի պարզ լուծում խցանումների եւ աղտոտման համար: Եթե մենք ինչ որ բան չանենք, կլինեն ավելի շատ խցանումներ եւ ջերմաստիճանը կշարունակի բարցրանալ, ու շրջակա միջավայրի խնդիրը ավելի կվատանա»: 

Комментариев нет:

Отправить комментарий