Անապատները երկրի շոգ և չորային շրջաններն են. Այնտեղ ջրի գոլորշիացումը
մինչև երեսուն անգամ գերազանցում է մթնոլորտային տեղումների քանակը:
Կան անապատային և՛ բույսեր, և՛ կենդանիներ, որոնք տարբեր ձևերով
են պաշտպանվում շոգից ու ջրազրկումից: Բույսերի մեծ մասը փոքր տերևների շնորհիվ կրճատում
է գոլորշիացումը, իսկ կենդանիները ցերեկը մեծ մասամբ թաքնվում են խոր փորված զով բներում
եւ դուրս են գալիս գիշերը կամ վաղ առավոտյան, երբ ավազը դեռ չի շիկացել: Նրանց օրգանիզմները
դիմացկուն են. Անապատային կենդանիները կարողանում են երկար ժամանակ մնալ առանց ջրի
ու սննդի:
Թվում է, թե անապատներում չպետք է լինել ոչ՛ բույսեր, ո՛չ կենդանիներ,
քանի որ նման չորային պայմաններում չեն գոյատեւի:
Комментариев нет:
Отправить комментарий