Հաղարծնի հնամենի ընկուզենին
Աշխարհի ամենագեղատեսիլ յոթ անկյուններից մեկը այն ձորահովիտն
է, որ ընկած է Դիլիջան քաղաքից տասնութ կիլոմետր հյուսիս, եւ ուր գտնվում է Հաղարծնի
վանքը: Այստեղ 1281 թվականին կառուցված Սուրբ Աստվածածին եկեղեցու կողքին մի ընկուզենի
է աճում, որը եկեղեցուն հասակակից է՝ 700 տարեկան:
Ավանդությունն ասում է, որ այդ տաճարը կառուցող վարպետը սովորություն
է ունեցել իր կառուցած շենքերի կողքին ընկուզենի տնկել:
-Շենքը չմնա, ծառը կմնա, ծաը չմնա, շենքը կմնա,- սիրում էր կրկնել
վարպետը: -Տաճարը մարդու հոգին է քաղցրացնում, ընկուզենին՝ բերանը:
Եվ հիմա անանուն վարպետի հիշատակը հավերժացնում են քարե եւ կանաչ
հուշարձանները:
1.
Հաղարծնի վանք: Տավուշի մարզի սաղարթախիտ անտառներում գտնվող Հաղարծնի վանքը բնական միջավայրի ու ճարտարապետության միաձուլման աննկարագրելի օրինակ է: Հիմնադրվելով 10-11-րդ դարերում` վանքը համալրվում է նոր կառույցներով 12-13-րդ դարերում: Այժմ այն բաղկացած է Սբ. Գրիգոր, Սբ. Աստվածածին, Սբ. Ստեփանոս եկեղեցիներից ու հարակից այլ շինություններից: Ճարտարապետական հմուտ մտահղացմամբ առանձնապես աչքի է ընկնում վանական սեղանատունը: Այս ամենը համալրում է բակի ընկուզենին, որը գրեթե վանքի տարիքին է:
2.
Քարե եւ կանաչ
հուշարձանները դրանք վարպետի շինած շենքերն էին եւ տնկած ընկուզենիները:
3.
Տաճարը շինություն
է, որը բավարարում է մարդու հոգեւոր պահանջմունքները, իսկ ընկուզենին՝ նյութական:
4.
Դաիլիջան, Հաղարծին, Սուրբ Աստվածածին: Տասնութ, 1281, 700:
Комментариев нет:
Отправить комментарий