Страницы

понедельник, 12 мая 2014 г.

Արշիլ Գորկի (Ոստանիկ Մանուկ Ադոյան) 1904 – 1948

Տարագիր նկարիչ, որի համար նկարչությունը դարձավ վերագտած հայրենիք…
Վիլլեմ դե Կունինգ
Արշիլ Գորկին հայազգի ամերիկյան նկարիչ է, որի ներդրումը համաշխարհային ¨ ամերիկյան արվեստում դժվար է գերագնահատել: Նրան իրավամբ համարում են վերացական էքսպրեսիոնիզմի հայրը: Արշիլ Գորկու գեղանկարներն ու գծանկարները գտնվում են ամերիկյան բոլոր նշանավոր, ինչպես նաև աշխարհի շատ թանգարաններում …
Գորկին ծնվել է Վանի մոտ գտնվող Խորգոմ գյուղում: 1915թ. Մեծ Եղեռնի ժամանակ նա` մոր և երեք քույրերի հետ, փախչում է Վանից: Գորկու մայրը սովից մահանում է Երևանում 1919թ.: Գորկին 1920թ. գաղթում է Ամերիկա, ուր ապրում և ստեղծագործում է մինչև իր ողբերգական մահը` 1948թ.:
«Վանի ասեղնագործությունը» անվանումը կրող այս ցուցահանդեսը յուրատեսակ արձագանքն է Արշիլ Գորկու նշանավոր կտավներից մեկի խորագրին` «Ինչպես մորս ասեղնագործ գոգնոցը բացվում է իմ կյանքի մեջ» , ինչն ինքնին վկայում է նկարչի` իր խոստովանությամբ Վանի զավակի մանկության և ծննդավայրի մշտարթուն հիշողության մասին:
Ցուցահանդեսում ներկայացված Վանի XVIII – XIX դարերի ասեղնագործության, դեկորատիվ - կիրառական արվեստի նմուշների, ինչպես նաև Վանը պատկերող` /XIX դարի վերջին և XX դարի սկիզբ/ լուսանկարների ընտրությունն արված է իբրև վերոհիշյալ խորագրի շրջասություն, որի նպտակն է «բացել » մեծ նկարչի մտքի աչքով տեսած «մորս ասեղնագործ գոգնոցի»` գեղանկարչորեն շքեղ, իմաստներով խորհրդավոր աշխարհի իրական պատկերը` մեզ ընձեռելով նրա «ներկայության» հմայքը:

Комментариев нет:

Отправить комментарий