Страницы

пятница, 18 апреля 2014 г.

ՄԵՐ ՎԵՐՋԻՆ ՕԾՅԱԼ ԱՐՔԱՆ՝ Սմբատ Արծրունի կամ Աղթամարցի

Լենկթեմուրյան մղձավանջից հետո Հայաստանում իշխում էին նախ կարա-կոյունլու, ապա ակ-կոյունլու թուրքմենական ցեղերը: Կարա-կոյունլու Ջհանշահը համեմատաբար մեղմ քաղաքականություն էր վարում հայերի նկատմամբ՝ ցանկանալով նրանց օգնությամբ վերականգնել երկրի ավերված տնտեսությունը։ Նա անգամ ընդառաջում է Աղթամարի կաթողիկոս Զաքարիա Աղթամարցու խնդրանքին՝ վերականգնելու Վասպուրականի թագավորությունը։ Զաքարիան սերում էր Արծրունիների թագավորական ընտանիքից՝ «Գագիկ Արծրունի մեծ թագավորի արմատից և ցեղից»։ Նա Հայոց թագավորի թեկնածու է առաջարկում իր եղբորորդուն եւ ստանալով Ջհանշահի համաձայնությունը՝ 1465թ. Աղթամարի Սբ Խաչ եկեղեցում Սմբատ Արծրունուն օծում է Հայոց թագավոր։ «Եվ այնժամ պարոն Սմբատին օծեցին Հայոց թագավոր` իր նախնի Գագիկի օրինակով։ Եվ թո՛ղ Աստված զորացնի նրա թագավորությունը, բարձրացնի նրա աթոռը, քանզի վաղուց Հայոց ազգը թագավոր չէր տեսել»։ Սմբատին չհաջողվեց ստեղծել համահայկական թագավորություն: Նրա իշխանությունը տարածվում էր Աղթամար կղզու և Վանա լճի առափնյա տարածքների վրա։ Կարա-կոյունլուներին պարտության մատնելուց հետո ակ-կոյունլուները վերացրին նաեւ Սմբատի թագավորությունը:

Комментариев нет:

Отправить комментарий