Страницы

четверг, 3 апреля 2014 г.

Նոր ամերիկացիներ
















































































































































19 դարի վերջին, հազարավոր մարդիկ թողեցին Եվրոպան՝ ԱՄՆ գալու համար։ Նրանք եկել էին` «Նոր աշխարհում» աշխատանք և նոր հնարավորություններ գտնելու։ Առաջինը եկել են գերմանացի և իռլանդացի գաղթականները,  հետո՝ իտալացիներն ու արևելյան եվրոպացիները:

1890-ից մինչև 1920 թթ. մոտավորապես 18  միլիոն մարդ ժամանել էր Ամերիկայի Միացյալ Նահանգներ։

 Այս գաղթականներից շատերը եկել էին չնչին գումարով։ Ոմանք գնում էին գյուղեր և այնտեղ աշխատում փոքր ագարակներում: Գաղթականները սովորաբար ապրում էին մեծ քաղաքներում, որտեղ աշխատանք գտնելը հեշտ էր։ Որոշ մարդիկ  գտնում էին, որ նոր կյանքը բավականին օտար է իրենց և վերադառնում էին հայրենիք:
Բայց նրանցից շատերը հաջողության էին հասնում ԱՄՆ-ում։

Կյանքը դժվար էր։ Ամերիկացիները գաղթականներին հաճախ վերևից էին նայում։ Ընտանիքները մարդաշատ շենքերում կիսում էին փոքր բնակարանները: Կանայք հաճախ աշխատում էին տներում: Նրանք հագուստ էին կարում՝ շատ ցածր վարձատրությամբ։ Տղամարդկանցից շատերը ֆիզիկական ծանր աշխատանք էին կատարում: Կառուցում էին երկաթգծեր, կամուրջներ, ճանապարհներ անգամ առաջին երկնաքեր շենքերը։ Նրանք ծանր աշխատանք էին անում և գումար խնայում՝ ուղարկելով իրենց ընտանիքներին, որոնք մնացել էին հայրենիքում:
Աստիճանաբար նրանք հաջողակ են դառնում իրենց նոր տանը: Ըտանիքները սկսում են բացել խանութներ, ռեստորաններ ու աշխատացնել այլ բիզնեսներ եւ նրանք շուտով սկսեցին ավելի ընդլայնվել:
Եվրոպացի միգրանտները մեծ հաջողություններ ունեցան երաժշտության և կինոարտադրության ոլորտում: Նրանք հաջողության հասան բիզնեսում, սպորտում եւ քաղաքականության մեջ:  1960 ականներին նախագահ Ջոն Ֆ. Կեննեդին ասաց. «Ամենուր իմիգրանտները հարստացրել եւ հզորացրել են ամերիկյան կյանքը»:
Այսօր Ասիայից ու Լատինական Ամերիկայից միգրացիայի մի նոր հսկա ալիք է գալիս ԱՄՆ: Այս ժողովուրդը բախվում  է միևնույն տեսակի դժվարությունները եւ նրանց պես հասնում հաջողության:​

Комментариев нет:

Отправить комментарий