Страницы

вторник, 5 апреля 2016 г.

Ես կկարոտեմ բոլորին, իմ հարազատ ու լավ դպրոց...



Ահա իմ հերթն էլ եկավ: Ավարտում եմ դպրոցը՝ թողնելով հուշեր իմ և ձեր մեջ:

Ես «հին Սեբաստացի» եմ. 8 տարի է, ինչ սովորում եմ կրթահամալիրում:  Այստեղ ես ձեռք բերեցի լավ ընկերներ ու հայտնվեցի մի այնպիսի հրաշալի միջավայրում, որտեղ ամեն բանից ստացա ոգեշնչում իմ ապագա աշխատանքների և ձեռքբերումների  համար: 

Բոլորս այնքան տարված ենք քննություններով ու համալսարաններով, որ մոռանում ենք վայելել մեր վերջին դպրոցական օրերը: Ես վստահ եմ, որ այս դպրոցում լիովին կատարելագործել եմ իմ հմտությունները:



Այս դպրոցը փոխեց իմ բնավորությունը, մտածելակերպը: Հասկացա, թե ինչպիսի զգացողություն է լինել սեփական նկարների ցուցահանդեսին: Շուտով կավարտեմ և շատ կկարոտեմ ընկերներիս:

 Դժվար է գիտակցել, որ կյանքիս այս փուլն ավարտվում է, սակայն պետք է հասկանալ, որ այդ ավարտը մի նոր պատմության սկիզբ է դառնալու:Ավարտելուց հետո յուրաքանչյուրին սպասվում է նոր ուղի: Ամեն մեկը կյանքում կգտնի իր տեղը և կապրի յուրովի: Որտեղ էլ որ լինեմ,երբեք չեմ մոռանա իմ դպրոցի ջերմ մթնոլորտը և իմ սիրելի ուսուցիչներին:

Մեծ հպարտությամբ և ճակատս բաց, բոլորին ասում եմ և կասեմ, որ Սեբաստացի եմ:

Այսօր, երբ հետադարձ հայացք եմ գցում վերջին  տարիների  իմ անցած կրթական ուղուն, տեսնում եմ ինձ համար մի շարք շոշափելի ձեռքբերումներ, որոնց ուզում եմ սիրով անդրադառնալ:



Նախ ուզում եմ հպարտությամբ նշել, որ արդյունքում ես  ստացա գեղանկարչության մեջ կիրառվող մասնագիտական հմտություններ, մեկը մյուսից հետքրքիր տեխնիկաներ,  սովորեցի բացել հոգուս դարպասները,այնտեղից վեր հանել մինչ այդ թաքնված եւ նույնիսկ ինձ համար զարմանալիորեն գունեղ պրոցեսներ ու հանձնել թղթին:Ես կարողացա այլեւս չլարվել, միտքս թողնել ազատ, չվախենալ սխալվելուց, լինել ազատ ստեղծագործող եւ ուղղակի հաճույք ստանալ նկարելու պրոցեսից: Արդյունքում ստացվեցին զարմանահրաշ եւ չկրկնվող գործեր, որոնք հետագայում ցուցադրվեցին դպրոցի ցուցասրահում, այնուհետեւ դրանցից 2-ը ուղարկվեցին Կամերային երաժշտության տան ցուցահանդես-վաճառք, ուր հանվեցին աճուրդի: Իմ ուրախությանը չափ ու սահման չկար. Չէ՞ որ կյանքումս առաջին անգամ ես վաստակեցի իմ իսկ ստեղծագործությունների շնորհիվ:  Ես անսահման ուրախ եւ հպարտ եմ իմ այս ձեռքբերմամբ, որի համար շնորհակալ եւ երախտապարտ եմ իմ սիրելի կրթահամալիրին եւ ուսուցիչներիս, որոնք տվել են ինձ համար ամենաթանկ բանը՝ ազատությունը:


Ես կկարոտեմ բոլորին, իմ հարազատ ու լավ դպրոց...









Комментариев нет:

Отправить комментарий