Ես «հին Սեբաստացի» եմ. 8 տարի է, ինչ սովորում եմ կրթահամալիրում: Այստեղ ես ձեռք բերեցի լավ ընկերներ ու հայտնվեցի մի այնպիսի հրաշալի միջավայրում, որտեղ ամեն բանից ստացա ոգեշնչում իմ ապագա աշխատանքների և ձեռքբերումների համար:
Բոլորս այնքան տարված ենք քննություններով ու համալսարաններով, որ մոռանում ենք վայելել մեր վերջին դպրոցական օրերը: Ես վստահ եմ, որ այս դպրոցում լիովին կատարելագործել եմ իմ հմտությունները:
Այս դպրոցը փոխեց իմ բնավորությունը, մտածելակերպը: Հասկացա, թե ինչպիսի զգացողություն է լինել սեփական նկարների ցուցահանդեսին: Շուտով կավարտեմ և շատ կկարոտեմ ընկերներիս:
Դժվար է գիտակցել, որ կյանքիս այս փուլն ավարտվում է, սակայն պետք է հասկանալ, որ այդ ավարտը մի նոր պատմության սկիզբ է դառնալու:Ավարտելուց հետո յուրաքանչյուրին սպասվում է նոր ուղի: Ամեն մեկը կյանքում կգտնի իր տեղը և կապրի յուրովի: Որտեղ էլ որ լինեմ,երբեք չեմ մոռանա իմ դպրոցի ջերմ մթնոլորտը և իմ սիրելի ուսուցիչներին:
Մեծ հպարտությամբ և ճակատս բաց, բոլորին ասում եմ և կասեմ, որ Սեբաստացի եմ:
Այսօր, երբ հետադարձ հայացք եմ գցում վերջին տարիների իմ անցած կրթական ուղուն, տեսնում եմ ինձ համար մի շարք շոշափելի ձեռքբերումներ, որոնց ուզում եմ սիրով անդրադառնալ: