Կրթահամալիրի 7 հոմանիշները
1. Միաբանություն
Մեր կրթահամալիրում չկա միաբանություն, որովհետեւ
աշակերտների մի մասը չի սովորում ինչպես կարգն է:
2. Կրթական պարտեզ
Մեր կրթահամալիրում կա պարտեզ, որովհետեւ կրթահամալիրի
գրեթե բոլոր մասնաճուղերում կան 3-5
տարեկան երեխաների կրթության համար հատկացված վայրեր եւ միջոցներ:
3. Արվեստանոց-արհեստանոց
Մեր կրթահամալիրում կան եւ՛ արվեստանոցնր, եւ՛
արհեստանոցներ:
4. Մրջնանոց
Մեր կրթահամալիրը նման է մրջնանոցի, որովհետեւ
կրթահալիրում միշտ ինչ որ եռուզեռ է: Ստեղծվում են «պաշարներ» : Բոլորը միշտ
զբաղված են եւ հանգիստ չունեն:
5. Արշավախումբ
Կրթահամալիրում կա արշավախումբ, որովհետեւ գրեթե ամեն
ամիս սովորողները մեկնում են հայրենագիտական ճամփորդության:
6. Ընտանիք
Մեր կրթահամալիրում չկա ընտանիք, որովհետեւ բոլորս միմյանց համար հոգ չենք
տանում եւ գումարած դրան մեր գործերը գցում ենք մեկս մյուսի վրա:
7. Համույթ
Մեր կրթահամալիրում չկա համույթ, որովհետեւ մեր երգն ու պարը պրոֆֆեսիոնալ չէ:
Կրթահամալիրի 7 որակները
1. Ոգեղենություն
Չգիտեմ:
2. Ստեղծականություն
Մեր կրթահամալիրում կա ստեղծականություն, որովհետեւ մենք ինքներս ենք ստեղծում
մեր կրթական ռեսուրսները:
3. Ուսումնատենչություն
Մեր կրթահամալիրում չկա ուսումնատենչություն, որորվհետեւ աշակերտների մի մասը
չի սովորեւմ եւ դրանով իսկ խանգարում է մյուսներին:
4. Կատարելության ձգտում
Չգիտեմ, բայց անձամբ ես ձգտում եմ կատարելության:
5. Համերաշխություն
Մեր կրթահամալիրում չկա համերաշխություն, որովհետեւ մենք որոշ առումներում
իրար հետ համաձայն չենք:
6. Հոգատարություն
Չգիտեմ:
7. Հայրենաշինություն
Չգիտեմ:
Կրթահամալիրի կառուցվող 7 հրաշալիքները
1. «Սեբաստիա» մարզահամալիր
Մեր կրթահամալիրում դեռ չկա «Սեբաստիա» մարզահամալիր,
որովհետեւ այն կիսակառույց է:
2. Նորպարտեզ
Չգիտեմ:
3. Տնկարան
Չգիտեմ:
4. Դպրոց բնության գրկում
Մեր կրթահամալիրում կա դպրոց բնության գրկում, որովհետեւ ամեն անգամ
ճամփորդության գնալիս մենք ձեզք ենք բերում նորանոր գիտելիքներ:
5. Սեբաստացու ճեմուղի
Մենք ունենք Վահան Ասատրյանի անվան ճեմուղի:
6. Աստղացուցարան
Մենք ունենք աստղացուցարան:
7. Նոր մեդիա
Չգիտեմ:
Комментариев нет:
Отправить комментарий